Ժնևի կանտոնը՝ Շվեյցարիայի արևմուտքում, նախօրեին քվեարկել է կրոնական խորհրդանիշեր՝ խաչեր, գլխի ծածկոցներ և այլն, կրելն արգելելու օգտին։ Դա վերաբերում է պաշտոնյաներին ու պետական գործիչներին, որոնք կատարում են իրենց պարտականությունները։ Արգելքին կողմ է քվեարկել կանտոնի ընտրողների 55․56 տոկոսը։
Այդպիսի որոշման քննադատների կարծիքով՝ կանտոնի բնակիչների կողմից հավանության արժանացված օրենքը խտրականության կարող է հանգեցնել, հատկապես՝ մահմեդական կանանց շրջանում։ Բացի այդ, հնարավոր է նաև այն խախտում է երկրի սահմանադրությունը։
Արգելիք կողմնակիցները կարծում են, որ տրամաբանական և անհրաժեշտ է թարմացնել ավելի քան 100 տարի առաջ ընդունված օրենքը, որը Ժնևի կանտոնին պարտավորեցնում է պահպանել կրոնական չեզոքությունը և եկեղեցին առանձնացնել պետությունից։
Ի դեպ, կանտոնի ուսուցիչներին արդեն արգելված է կրոնական խորհրդանիշեր կրել, ներառյալ՝ հիջաբներ։ Նոր օրենքը կտարածվի նաև ժողովրդական պատգամավորների և պետական ծառայողների վրա, որոնք մշտապես շփվում են հանրության հետ։









































