Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյետսան խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ռեալ»-ի դեմ կայանալիք դիմակայության մասին:
«Մենք երջանիկ ենք, քանի որ սպասվում է հերթական եզրափակիչը: Մեզ համար պատիվ է կրկին դուրս գալ եզրափակիչ:
«Ռեալ Սոսյեդադ»-ի նկատմամբ առաջին խաղից հետո 2 գոլի տարբերությունը հարմարավետ առավելություն էր: Լուրջ խնդիրներ չունեցանք: «Սոսյեդադ»-ը գոլ խփելու շատ հնարավորություն չուներ, և դիմակայության ելքը գրեթե վճռված էր:
«Ռեալ»-ի դեմ խա՞ղը. դա երկու ուժեղագույն ակումբների հիանալի հանդիպում է լինելու: Մինչև այդ խաղը դեռ բավականաչափ ժամանակ կա, այնպես որ, հիմա կարող ենք կենտրոնանալ այլ մրցավեճերի վրա: Բայց երբ գա ժամանակը, մենք պատրաստ կլինենք ըստ արժանվույն»:








































