Իրանը կշարունակի հզորացնել իր ռազմական ներուժը և աշխատել հրթիռային ծրագրի ուղղությամբ, հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին:
Նա նշել է, որ դրա համար Իրանին Արևմուտքի թուլտվությունը պետք չէ, հաղորդում է kommersant-ը: «Մենք կշարունակենք հզորացնել մեր ռազմական ներուժը: 40 տարվա ընթացքում, և հատկապես վերջին 5 տարիների, մեր հնարավորություններն այդ ոլորտում զարմացնում են ամբողջ աշխարհին»,- ասել է Ռոհանին իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ: Նա նշել է, որ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի պատժամիջոցներին, Իրանը շարունակում է հետևել իր ընտրած ուղուն: Իրանը զարգացնում է իր հրթիռային ծրագիրը 1990-ական թվականներից ի վեր: Հրթիռային ոլորտի սահմանափակումների մասին բանակցություններից երկիրը հրաժարվում է:












































