Monday, 06 07 2026
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Հայաստանում կարող է լինել ներդրումային բում. ինչ պետք է անի նոր կառավարությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը։

Պարոն Գրիգորյան, նոր կառավարությունն արդեն ձևավորվել է, ծրագիրը պատրաստ է։ Նախորդ կառավարությունը ժամանակավոր էր, մեծ փոփոխությունների ականատես չեղանք։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս նոր կառավարությունից։ Որո՞նք պետք է լինեն առաջնահերթությունները։

-Ամենակարևոր խնդիրը արհեստավարժ մասնագետներով, կադրերով կառավարությունը համալրելն է։ Նախորդը մենք գիտենք՝ ինչ ցածր մակարդակի կառավարություն էր։ Առաջին կառավարության էներգետիկայի նախարարի հետ ես շփվել եմ ու ես նման բան չէի տեսել կյանքում։ Մարդը բացարձակ փողոցից էր, գաղափար չուներ, թե ինչ բան է էներգետիկան։ Այդ մակարդակի մի շարք նախարարներ կային։ Նման կադրի նշանակումը ես խիստ բացասական եմ գնահատում։ Բայց այն, որ կան նաև լավ նախարարներ նոր կառավարությունում, փաստ է։ Հրաշալի տպավորություն ունեմ Հակոբ Արշակյանից։ Փայլուն երիտասարդ է, լավ պատրաստված։ Լավ տպավորություններ ունեմ նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից, հիանալի ֆինանսիստ է։ Մնացածին ծանոթանում եմ, բայց շատ բացասական եմ գնահատում արտգործնախարարի աշխատանքը։ Ես երկու դատական գործ եմ հարուցել արտգործնախարարության, նրա ղեկավարի և նրանց ունեցած դեսպանի դեմ։ Եթե այդ դատը ես պարտվեմ, կտեսնեք՝ ինչ աղմուկ է բարձրանալու։

Ամեն դեպքում ես ունեմ շատ բացասական տպավորություն նախորդներից և շատ դրական տպավորություն՝ ներկաներից։

-Իսկ այս ներկաներից ի՞նչ ակնկալիք ունեք։ Արագ արդյունք ունենալու համար ի՞նչ պետք է անել, ինչի՞ց սկսել։

-Այո, հեղափոխությունից հետո բոլորս էլ մեծ սպասումներ ունենք, որ նոր կառավարությունը պետք է բարեփոխումներ անի։ Առաջին հերթին պետք է փոխվեն մաքսային և հարկային օրենքները։ Մենք կարող ենք Սլովակիայի փորձը փոխանցել նոր կառավարությանը։ Հայաստանն այսօր գտնվում է 95-98 թվականների Սլովակիայի մակարդակում՝ գործարանները փակված էին Սլովակիայում, տնտեսությունն ահավոր վատ վիճակում էր։ 98-ին Սլովակիան մտավ Եվրամիություն, և նոր կառավարությունը կատարեց մեծ հեղափոխություն՝ հայտարարվեց մեկ հարկ, որը Հայաստանի պարագայում այսօր կարող է լինել 15 տոկոս։ Այս պարագայում, ներդրումները, իրար հերթ չտալով, կլցվեն Հայաստան, և ներդրողների մրցակցություն կառաջանա կոնկրետ ոլորտներում։ Սա կարող է լինել առաջին քայլ։ Իսկ երկրորդ քայլը կարող է լինել այն, որ որոշ ոլորտներում ներդրողների մասով կառավարությունը հստակ երաշխիքներ տա ու այդկերպ նրանց բերի Հայաստան։ Եթե մեր կառավարությունը ԵՄ երկրների մեծ մասի հետ ստորագրի ներդրումների պահպանման օրենքը, որպեսզի ներդրողները ունենան պաշտպանվածություն։ Այս պարագայում կտեսնենք, թե ինչ ներդրումային բում կլինի Հայաստանում։

Պարոն Գրիգորյան, մենք հիշում ենք, որ Հայաստանի գրեթե բոլոր վարչապետները պաշտոնը ստանձնելուց հետո խոսում են ներդրումների ներգրավվման մասին։ Այցելում են մի քանի երկիր, տեղի ներդրողներին հորդորում գալ Հայաստան, ներդրում անել։ Խոստանում են պաշտպանել ու երաշխավորել այդ ներդրումները, բայց մենք գործնականում չենք տեսնում դրանք։ Խոստացված ներդրումները այդպես էլ Հայաստան չեն հասնում։ Հիմա գործնականում արդյունք ունենալու համար ի՞նչ է պետք։ Փորձը ցույց տվեց, որ կառավարության խոսքերը, երաշխիքները, փաստորեն, չեն բավարարում ներդրողներին։

-Ամբողջությամբ համամիտ եմ ձեզ հետ։ Բայց ես պատճառը վերևում ասացի։ Եթե կառավարությունը համալրված է ոչ արհեստավարժ նախարարներով, ապա ոչ մի պրոֆեսիոնալ ներդրող, բիզնեսմեն չի գա այդ երկիր ու աշխատի նման ոչ պրոֆեսիոնալների հետ։ Կառավարությունը պետք է լինի արհեստավարժ, որ այդ կառավարության տված երաշխիքները արժանահավատ լինեն, որ ներդրողը հավատա, որ իր ներդրած, ասենք, 100 միլիոնը չի կորչի և դա հետագայում ինչ-որ մեկի անձով պայմանավորված չի կարող փոշիանալ, կամ կառավարության փոփոխությամբ դրանք չեն փոշիանա։ Կրկնում եմ, հիմնական պայմանը երաշխիքն է, որ լուրջ ներդրողներ գան Հայաստան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում