Լոս Անջելեսում տեղի է ունենցել «Գրեմմի» 61-րդ մրցանակաբաշխության արարողությունը։ Այս անգամ «Գրեմմի»-ի պատվելի հյուրերն են դարձել Հայդի Քլումը, Նինա Դոբրևը, Ժանել Մոնեն, Ալիշա Քիզը, Էշլի Սիմփսոնը և այլք։
Հանրության ուշադրության կենտրոնում է եղել Հայդի Քլումը, որը ներկայացել է կարճ ճերմակ զգեստով և Lorraine Schwartz ապրանքանիշի աքսեսուարներով։

Օրիգինալ էր նաև Ժանել Մոնեի կերպարը։ Երգչուհին լուսանկարվել է շագանակագույն ներդիրներով ճերմակ զգեստով և ճերմակ-ոսկեգույն գլխարկով։












































