ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում մարդասիրական օգնության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը երեքշաբթի օրը տարածվել է Ավստրալիայի, Հորդանանի և Լյուքսեմբուրգի կողմից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆին:
Նրա խոսքերով՝ «ԱՄՆ-ը վճռական կերպով աջակցում է ներկայիս բանաձևի նախագիծը»: Ըստ Վաշինգտոնի՝ ՄԱԿ ԱԽ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Սիրիայում իրավիճակը բարելավելու համար՝ ղեկավարվելով այն սկզբունքով, որ «Սիրիայի բոլոր հատվածներում մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների համար բոլոր պատնեշները պետք է անհապաղ հեռացվեն»՝ նշել է Հարֆը:







































