«Հրապարակ»-ը գրում է. « Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են մարտի մեկի երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտ անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ` «չլուսացած գիշերը» լուսացնելու այդ գիշեր զոհված տղաների հիշատակի համար: Դա նշանակում է, որ մարտի մեկին երկու առանձին միջոցառում է լինելու, և դուք չե՞ք մասնակցելու ՀԱԿ-ի մարտի մեկի միտինգին՝ հարցրինք Սասուն Միքայելյանին: «Ի՞նչ իմաստ ունի մասնակցելը, եթե մենք ևս հիշատակի միջոցառում ենք անցկացնում»,- ասաց նա:
Ի դեպ, ՀԱԿ-ում այս որոշումը ծանր են տարել և գնահատում են որպես իրենց միտինգը տապալելու փորձ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































