Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել՝ կապված երկրի իրավապահ գերատեսչությունների ղեկավարների լուսանկարների հրապարակային հրկիզման հետ: Այս մասին ասվում է Օդեսայի միլիցիայի կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Գերատեսչության տվյալներով՝ «Խաղաղության եվրաերթի» մասնակիցները փետրվարի 9-ին Օդեսայում վառել են ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի և գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկիի լուսանկարները:
Քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ 296 հոդվածի առաջին մասով (խուլիգանություն), որը նախատեսում է վեցամսյա կալանք կամ 5 տարվա ազատազրկում: Գործով կասկածյալներ առայժմ չկան:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Զախարչենկոյի հրաժարականը, պահանջել նաև նրան պատասխանատվության ենթարկել՝ նոյեմբերի 30-ի գիշերը Եվրամայդանը ուժով ցրելու համար:









































