Գլյուկոզան ասել է, թե ինչպես է ավելի քան 8 տարվա ամուսնական կյանքի ընթացքում կարողանում ամուսնու` Ալեքսանդր Չիստյակովի հետ պահպանել ռոմանտիկ հարաբերությունները:
«Յուրաքանչյուր տարի Սուրբ Վալենտինի օրը ամուսինս ինձ նամակ է գրում, որտեղ պատմում է մեր հարաբերությունների զարգացման մասին՝ ինչպիսի փոփոխություններ են մեզ հետ տեղի ունեցել և ինչեր են մեզ սպասվում: Սաշայի նամակները միշտ էլ շատ հուզիչ և հաճելի են:
Ես փորձում եմ նրան նման կերպ պատասխանել: Օրինակ` անցյալ տարի ես ամուսնուս համար ռոմանտիկ հանգստի օր կազմակերպեցի: Ես շատ էի ցանկանում, որ նա տոնն անցկացնի առանց աշխատանքի, առանց երեխաների մասին հոգ տանելու: Այդ պատճառով էլ ես նրան սպա-հյուրանոց տարա, որտեղ նա հանգստացավ: Երեկոյան ռոմանտիկ ընթրիք կազմակերպեցի և մատուցեցի գլխավոր անակնկալը` պարը:
Ես պատին հսկայական վարագույր կախեցի, դրա առջև լուսարձակ դրեցի և անջատեցի լույսը: հետո թաքնվեցի վարագույրի հետևում և սկսեցի պարել: Սաշան տեսնում էր միայն իմ ստվերը: Վերջում ես պատռեցի վարագույրը և հայտնվեցի ամուսնուս առջև»,- պատմել է երգչուհին:








































