«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պնդում է, որ ինքը ճիշտ ընտրություն է «Կարմիր սատանաներ»-ի համար, չնայած Անգլիայի գործող չեմպիոնի անհաջող ելույթներին ընթացիկ մրցաշրջանում:
«Ինձ հենց այնպես չեն 6 տարվա պայմանագիր առաջարկել: Ինձ ժամանակ է հարկավոր: Նոր գլխավոր մարզիչը միշտ էլ բախվում է այսպիսի խնդիրների հետ: Ես չեմ դադարում կատարել իմ աշխատանքը, քանի որ գիտեմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում:
Ժամանակի հետ ամեն ինչ կփոխվի, ես վստահ եմ դրանում: Գլխավորը խաղացողներին լավ նախապատրաստելն է: Չեմ պատրաստվում մեր անհաջողություններում մեղադրել որևէ անձի կամ ինչ-որ այլ բանի»,- ասել է շոտլանդացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Յունայթեդ»-ն Անգլիայի ընթացիկ առաջնության 25 տուրերից հետո վաստակել է 41 միավոր: Հարկ է ընդգծել նաև այն փաստը, որ նախորդ մրցաշրջանի այս ժամանակահատվածում թիմը` սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ, հավաքել էր 21 միավոր ավելին:








































