Անգլիայում տեղի է ունեցել Ջորջ Քլունիի «Գանձերի որսորդները» ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանը հանդես է եկել թե որպես ռեժիսոր, թե որպես սցենարիստ՝ հայտնում է Associated Press-ը:
Անձամբ Քլունիի կարծիքով՝ նման գործառույթների համատեղումն իրեն հեշտ չի տրվել:
«Գանձերի որսորդները» ֆիլմը հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրական իրադարձությունների վրա: Այն պատմում է արվեստաբանների թիմի մասին, որոնք միավորվում են, որ նացիստների ձեռքից ազատեն գեղանկարչության գլուխգործոցները, մինչ դրանց վերջնական ոչնչացումը:
Ֆիլմում նկարահանվել է դերասանական աստղային կազմ՝ ներառյալ Մեթ Դեյմոն, Բիլ Մյուրեյ, Ջոն Գուդման, Քեյթ Բլանշետ:
Մինչ Լոնդոնում ցուցադրվելը ֆիլմը ներկայացվել էր Բեռլինալեում:









































