Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում փետրվարի 11-ին անցկացվել է գեղարվեստական ակցիա: Ցանկացողներին առաջարկել են անվճար դաջվածք՝ որպես ցույցերի հիշատակ՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Չնայած դաջվածք անելու երկարատև և ցավալի գործընթացին, ցանկացողների պակաս չի եղել: Անվճար դաջվածք են ցանկացել ունենալ ոչ միայն Եվրամայդանի ակտիվիստները, այլ նաև արտասահմանցիները: Կանադացի երաժիշտ Մարկ Մարժիկը ևս խնդրել է դաջվածք անել, որը իր կարծիքով՝ խորհրդանշում է իշխանությունների և ընդդիմության պայքարը:
«Ես ուղղակի ցանկանում եմ աջակցել տեղի նկարիչներին, որոնք ժամանակ են հատկացնում, որպեսզի այստեղ տեղի ունեցող իրադարձություններին արտիստիզմ հաղորդեն»,- ասել է երաժիշտը:









































