Tuesday, 30 06 2026
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը հանել քրեակատարողական վարչության ենթակայությունից

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը քրեակատարողական հիմնարկներում բուժանձնակազմը քրեակատարողական վարչության, քրեակատարողականի պետի ենթակայությունից հանելու համար օրենսդրական նախաձեռնության կարիք է տեսնում: Նաիրա Զոհրաբյանն այս մասին ասաց հանձնաժողովի առաջին նիստում:

«Կալանավորների հետ կապված խնդիրներ կան: Յուրաքանչյուր պատգամավոր ազատ է իր անհատական օրակարգը ունենալ` ահազանգերով պայմանավորված: Պետք է փորձենք օրենսդրական լուծում կամ կանոնակարգում անել: Ահազանգերից մեկը, որ տարիներով չի լուծվում կամ մասնակի է լուծվում, այն է, որ քրեակատարողական հիմնարկներում բուժանձնակազմը գտնվում է քրեակատարողական վարչության ենթակայության տակ»,-նշեց Զոհրաբյանն ու հավելեց` կառավարությունն արդեն ստեղծել է համապատասխան ՊՈԱԿ, սակայն դրա լիարժեք ձևավորման աշխատանքները անընդհատ ընդհատվում են:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով` եթե բուժանձնակազմը ենթարկվում է քրեակատարողական հիմնարկի պետին, ապա չկա անաչառություն: Նա օբյեկտիվ տեղեկություն չի կարող տալ դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ: Զոհրաբյանը նշեց, որ սա օրենսդրական փոփոխություն է ենթադրում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը նշեց, որ այս տարի հարցի համար կառավարությունը որոշակի լուծում տվել է: «Մասնավորապես, Երևանում 500-ից ավելի մահճակալ և մարզերում 110-ից ավելի մահճակալ ունեցող բժշկական կենտրոններում առանձնացված ստորաբաժանումներ են ստեղծել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար: Գուցե սա ժամանակավոր լուծում է, սակայն դա ևս կարևոր է»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը կարևորեց, որ խնդիրը համակարգային լուծվի: Տասնմեկ քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմերը չպետք է ենթարկվեն քրեակատարողական հիմնարկներին:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն սկսելու ժամկետը հետաձգվել էր նախորդ տարվա սեպտեմբերին: Այս տարվա հունվարին Հայաստանի կառավարությունը նոր որոշմամբ ուժը կորցրած էր ճանաչել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին» որոշման երկու՝ 6-րդ և 7-րդ կետերը: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանումը եւ վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում