ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համաշխարհային բանկի նախագահին պաշտոնում առաջադրել է միջազգային հարցերով երկրի ֆինանսների փոխնախարար Դևիդ Մելփասի թեկնածությունը, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ Մելփասը Թրամփի կողմնակիցն է։ Նա հայտնի է բազմակողմանի կառույցների քննադատությամբ, ինչպես նաև խոստացել է Համաշխարհային բանկում «աճին ուղղված» քաղաքականություն վարել։
Հստակեցվում է, որ այժմ նրա թեկնածությունը Համաշխարհային բանկի գործադիր խորհրդում քվեարկության կդրվի։