Հուլիսի 4-ին Հայաստան է ժամանում Grand Orient De France օթյակի Մեծ Վարպետ պարոն Գի Արսիզեն (Guy Arcizet):
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնք ևս մեկ անգամ կարտացոլեն Հայաստանի և Ֆրանսիայի պատմական և մշակութային ընդհանրություններն ու կապերը: Մեծ Վարպետը հանդիպումներ կունենա նաև օթյակի անդամների հետ:
Պարոն Գի Արսիզեն կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի նահատակների, նաև բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին:
Իր առաջին պաշտոնական այցը Հայաստան Մեծ Վարպետը կավարտի մամլո ասուլիսով, որը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Golden Palace հյուրանոցի «Մեծ Հայք» սրահում:







































