«Սոուլ երաժշտության կնքահայր» Ջեյմս Բրաունի ընկերներն ու հարազատները կարծում են, որ երաժիշտին սպանել են՝ տեղեկցնում է CNN հեռուստաալիքը։
Երգչի 13 ծանոթները պահանջել են հետաքննություն սկսել, այդ թվում և բժիշկ Մարվին Քրոուֆոդը, որը 2006թ․ Ատլանտայի հիվանդանոցում ստորագրել է Բրաունի մահվան վկայագիրը։ Նրա խոսքով՝ Բրաունը անսպասելի է մահացել։ Երաժշտի մահվան օրը Քրոուֆորդը խորհուրդ է տվել հետաքննություն իրականացնել, սակայն Բրաունի աղջիկը՝ Յամա Բրաունը, առանց բացատրության արգելել է նման բան անել։

Լրագրողները նաև դիմել են երաժշտի մյուս աղջկան՝ Դինա Բրաուն Թոմասին։ Նրանք խնդրել են մեկնաբանել Բրաունի մարմնի մնացորդների անհետացման մասին շշուկները, սակայն նա չի պատասխանել հարցին։








































