Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«ԵՄ-ի փափուկ մոտեցումներն արդիական չեն և չեն գործում» (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պարոն Մարուքյան, ասուլիսում ներկայացրեցիք Ձեր տեսակետը` Ստրասբուրգում տեղի ունեցածի կապակցությամբ, այդուհանդերձ հետաքրքիր է իմանալ՝ իսկապե՞ս կարծում եք այդքան ադրբեջանամետ մոտեցում է ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում Ֆրանսիայի համանախագահությունը Եվրամիությունով փոխարինելը:

Եվրամիությունը 28 անդամ երկրներից բաղկացած կառույց է, և պատկերացրեք որոշումների կայացման գործընթացը ինչքան կարող է բարդանալ, եթե Ֆրանսիան փոխարինվի Եվրամիությունով: Սա ուղղակի ամենատարրական փաստարկն է, բազմաթիվ այլ փաստարկներ կան: Միայն այս փաստարկը, սակայն, բավական է, որ հայկական կողմը չհամաձայնի սրան:

– Հստակ է, որ եվրոպացի պատգամավորների այսպիսի կոշտ վերաբերմունքը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու հետ է կապված: Սա կարծես առաջին քայլն է, ըստ Ձեզ՝ ուրիշ ի՞նչ կարելի է սպասել, հնարավո՞ր է Հայաստանի դեմ ավելի կտրուկ բանաձևեր ընդունվեն:

Հետևանքներ արդեն ունեցել է, հոկտեմբեր ամսին եվրոպական խորհրդարանն արդեն ընդունել է այնպիսի բանաձև, որ այդ խորհրդարանի մակարդակում երբևէ նման ձևակերպումներ չի ունեցել՝ խոսքը կոնկրետ ոչ հայանպաստ բանաձևի մասին է՝ Ղարաբաղի հարցով:

Այս առումով կարելի է սպասել այլ նմանատիպ, ոչ հայանպաստ դիրքորոշումների կամ բանաձևերի: Այստեղ բնական է, որ թե՛ Արտաքին գործերի նախարարությունը, թե՛ խորհրդարանական դիվանագիտությունը մեծ անելիքներ ունեն, որ հետագա նմանատիպ բանաձևերը մենք կարողանանք կանխել:

Միանշանակ է, որ կա հիասթափություն և ակնհայտ է, թե ինչն է դրա պատճատը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայտարարությունը և Ասոցացման համաձայնագրի չստորագրումը, ըստ էության՝ նաև վերջին չորս-հինգ տարիների քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը: Եվ բնական է, որ եվրոպացի գործընկերները, որոնք այդ տարիների ընթացքում ջանքեր են գործադրել հայկական դիրքերը Եվրամիությունում ամրապնդելու համար, հայկական շահերից բխող բանաձևեր ընդունելու և բանակցություններ վարելու առումով հիասթափված են, շոկի մեջ են, և այդ բանաձևերն ընդունվում են նրանց լուռ կամ ակտիվ աջակցությամբ:

Պարոն Մարուքյան, Հայաստանը չնախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը և ըստ էության խոշոր ընդվզում չեղավ այդ որոշման դեմ, իսկ Ուկրաինայի Մայդանում մեծ բազմություն է այսօր հավաքված՝ այդ համաձայնագիրը ստորագրելու պահանջով: Բավարա՞ր եք գնահատում եվրոպացիների աջակցությունը նրանց:

Ես չգիտեմ, թե եվրոպացիներն ինչով են աջակցում Մայդանում կանգնած ժողովրդին, ուկրաինական ժողովրդին: Կարծում եմ, որ Եվրոպական միությունը ավելի ակտիվ նախաձեռնողի դերում պետք է լինի՝ ԱՊՀ տարածքում իր քաղաքականությունը վարելու առումով: Այն փափուկ մոտեցումները, որ կան, դրանք ըստ էության, այսօր արդեն արդիական չեն և չեն գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում