«Երկու տուժած բժշկուհիները գրեթե փառաբանելով են խոսում այն տղաների մասին, որոնց քրեական գործով հանցագործ կամ պոտենցիալ հանցագործ են համարում: Ներսում եղած այդ կանայք հայտարարում են, որ իրենք չեն եղել պատանդ, որ իրենց հետ վարվել են շատ բարյացակամ»,- «Սասնա ծռերի» գործով դատական նիստին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Սաֆարյանը՝ հավելելով, որ գործը փլուզվում է. «Չի կարող ապստամբության դատական նիստը դռնփակ լինել»:
Նրա խոսքով՝ անգամ Օսիպյանի նմանի նկատմամբ, ով բազմաթիվ հանցագործությունների հեղինակն ու կազմակերպիչն է եղել, բարյացակամ են վերաբերվել. «Նման մարդկանց հասնում էր, որ մի-երկու հատ էլ վզին տային, բայց չեն տվել, որովհետև այդ մարդիկ հասկացել են, որ նա գտնվում է այնտեղ, որտեղ իրենք զինված են, իսկ դիմացինը՝ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































