Այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 10։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վարորդն օգնել է շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը բժիշկների հետ մեկնել է հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:







































