Թուրքիայի կառավարությունը պաշտոնանկ է արել տարբեր մակարդակների 166 դատավորի՝ հայտնում է Sky news Arabia հեռուստաալիքը:
Նման որոշում է ընդունվել՝ համաձայն կոռուպցիոն սկանդալի հետ կապված երկրի Գերագույն դատարանի որոշման: Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալը դեկտեմբերին ցնցեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը:
Պաշտոնանկ են արվել դատավորներ, դատախազներ՝ Անկարայից, ինչպես նաև Ստամբուլից ու Իզմիրից:
Ինչպես հայտնում է Hurriyet-ը, իրենց պաշտոններից զրկվել են նաև ոստիկանության շուրջ 6000 սպաներ: