ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում գյուղական եկեղեցու քահանան հավատացյալներին թույլ է տվել պատարագի այցելել մերկ՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Քահանա Ալեն Փարքերի խոսքերով՝ հավատացյալներին առանց հագուստի աղոթելու թույլտվության որոշում կայացրել է հագուստի հանդեպ մյուս եկեղեցիների չափազանց «հավակնորդ» պահանջների պատճառով: Փարքերը կարծում է, որ հավատացյալները պետք է հնարավորություն ունենան հրաժարվել նման «նյութականությունից»:
Քահանայի մեկ այլ փաստարկ է հանդիսացել այն, որ Աստվածաշնչում նկարագրվող պահերից շատերը եղել են այն ժամանակ, երբ գլխավոր հերոսները մերկ են եղել:
«Եթե Աստված մեզ այսպես է ստեղծել, ինչո՞ւ պետք է դա սխալ լինի»,- ասել է Փարքերը:
Հաղորդվում է, որ քահանան իր օրինակով կոչ է անում չամաչել մերկությունից և պատարագ է անցկացնում մերկ:













































