Wednesday, 01 07 2026
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Հայ-գերմանական հարաբերությունները տեղափոխվում են որակական նոր հարթություն

Հայաստանը հետևողականորեն ամրապնդում և խորացնում է հարաբերությունները ոչ միայն Եվրամիության, այլ նաև այդ կառույցի անդամ երկրների հետ: Սրա վառ դրսևորումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն էր Գերմանիա, որի ժամանակ հնչած հայտարարություններն ու հիմնական շեշտադրումները փաստեցին, որ երկու երկրներում վարվող քաղաքականության նկատմամբ կա փոխըմբռնում, և կողմերը պատրաստ են նոր լիցք հաղորդել առկա համագործակցությանը:

Նախ, պետք է նշել, որ հայ-գերմանական հարաբերություններում նոր որակի անցման մասին է փաստում բարձրաստիճան հանդիպումների դինամիկան: 2018թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, արդեն իսկ տեղի է ունեցել Փաշինյան-Մերկել երեք հանդիպում: Եվ, եթե նախորդ երկու հանդիպումները (2018թ-ի հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած ոչ ֆորմալ հանդիպումը և օգոստոսին Մերկելի պաշտոնական այցը Հայաստան) հիմնականում կրում էին ճանաչողական բնույթ՝ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկկողմ օրակարգի և առկա պայմանավորվածությունների հստակեցում, ապա ՀՀ վարչապետի՝ Գերմանիա այցը նպատակ էր հետապնդում արձանագրել հարաբերություններում առկա առաջընթացը և պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ:

Երկրորդ, երկկողմ հարաբերություններում առկա դրական ֆոնի և համագործակցության խորացման պատրաստակամության մասին է նաև վկայում Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլերի և նախագահի կողմից արված հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, բավական լայն տնտեսական համագործակցություն, և կա որոշում, որ դրանք պետք էլ ավելի զարգացնել: Իսկ երկկողմ համագործակցության զարգացումը դիտվում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում, երբ երկրում տեղի են ունենում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ, երբ Հայաստանի հասարակության շրջանում իշխանության նկատմամբ կա մեծ վստահություն, ինչի մասին բազմիցս շեշտել են նաև եվրոպացի գործընկերները: Գերմանական կողմում երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման պատրաստակամության առկայության մասին փաստել է նաև Նիկոլ Փաշինյանը: Գերմանիա կատարած այցն ամփոփելիս՝ վարչապետն ընդգծել է, որ «Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև, կարծես թե կա փոխադարձ հետաքրքրություն՝ այդ հարաբերություններին հաղորդելու նոր ազդակ, նոր ուժ, նոր թափ»:

Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա այցի շրջանակներում այն եղել է օրակարգի առանցքային կետերից՝ հաշվի առնելով նաև Հայաստանի իշխանությունների այն մոտեցումը, որ անհրաժեշտ է քաղաքական հեղափոխությունն այժմ փոխակերպել տնտեսական հեղափոխության: Գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակում ունեցած իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսական հեղափոխությունը և աղքատության վերացումը հայ ժողովրդի գերակայություններն են, և այս գաղափարը հանդիսանում է նոր կառավարության ծրագրի հիմնական նախադրյալը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել, որպեսզի Գերմանիայի տնտեսական ներուժը գա Հայաստան: Նշենք, որ ԵՄ երկրների շարքում Գերմանիան Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, իսկ Հայաստանում կատարած ներդրումների ծավալով Գերմանիան երկրորդ տեղում է՝ Ռուսաստանից հետո: Նման ցուցանիշը վկայում է, որ երկու երկրների շուկաները միմյանց համար մեծ հետարքրքություն են ներկայացնում, և այսօր Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքարը և արդյունքում բիզնես միջավայրի առողջացումը առավել մեծ հնարավորություններ կընձեռեն՝ ամրապնդելու հայ-գերմանական բիզնես կապերը: Այս առումով բավական կարևոր էր ՀՀ վարչապետի՝ Գերմանիա կատարած այցի ավարտին երկու երկրների միջև ստորագրված Մտադրությունների մասին հուշագիրը` տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտում, հայաստանյան և գերմանական բիզնես ասոցիացիաների միջև համագործակցության վերաբերյալ: Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարվել է ՀՀ տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: Տնտեսական համագործակցության համատեքստում հետաքրքրական էր նաև Նիկոլ Փաշինյանի և Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հանդիպումը: Նշենք, որ Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում են մի շարք ծրագրեր, և Զիմելկայի հետ հանդիպումը կարող է խթան հանդիսանալ համագործակցության հետագա ընդլայնման համար:

Հայ-գերմանական փոխգործակցությունը զարգանում է նաև հումանիտար ոլորտում: Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի շրջանակներում ստորագրվեց հուշագիր Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հայ-գերմանական օրակարգում է գտնվում նաև քաղցկեղի բուժման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու, փոխպատվաստման կենտրոն ստեղծելու հարցը, որն այս պահին քննարկումների փուլում է։

Պետք է ընդգծել, որ ՀՀ վարչապետի այցը Գերմանիա կարևորվեց ոչ միայն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այլ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչած շեշտադրումներով: Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Անգելա Մերկելը հայտարարեց, որ կողմերի միջև տեղի են ունեցել առաջին հանդիպումները և անհրաժեշտ է, որ երկու կողմն էլ բարի կամք ցուցաբերի և այդ ամենը միակողմանի չլինի։ Ավելին, Գերմանիայի կանցլերը շեշտեց, որ հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում ՀՀ վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամ լինի նման խիզախ քայլեր իրականացնել: Նման շեշտադրումները փաստում են, որ այս համատեքստում հայկական կողմի մոտեցումներն ընկալելի են Բեռլինի համար, և ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունները ևս ցուցաբերեն իրական կառուցողականություն: Նշենք, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Գերմանիան մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից և աջակցել է եռանախագահներին՝ հայտարարելով այն հակամարտության կարգավորման միակ ընդունված ձևաչափը:

Ամփոփելով պետք է նշել, որ ՀՀ վարչապետի այցը Գերմանիա, որը տեղի ունեցավ Անգելա Մերկելի հրավերով, անցավ բավական ջերմ ու դրական մթնոլորտում: Թե՛ հայկական, թե՛ գերմանական կողմից արված հայտարարություններում հնչած տեսակետներն ու երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը փաստում են այն մասին, որ հայ-գերմանական հարաբերությունները տեղափոխվում են որակական նոր հարթություն՝ փոխվստահության նոր մակարդակով և համագործակցության թարմացված օրակարգով: Այս հարցում իր էական դերակատարումը կարող է ունենալ նաև ՀՀ նոր խորհրդարանը, որն օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը, կարող է նպաստել հայ-գերմանական փոխգործակցության ամրապնդմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում