Լոս Անջելեսում կայացել է «Օսկար 2019»-ի բոլոր անվանակարգերում ներկայացված թեկնածուների ավանդական լանչը: Միջոցառումն անվանում են մրցանակաբաշխության փորձ, ուստի այդ երեկո ներկա են եղել «բաղձալի արձանիկի» բոլոր հիմնական թեկնածուները: Ճանապարհով, բայց դեռևս ոչ կարմիր, այլ գրաֆիտե, անցել են Լեդի Գագան՝ ռոմանտիկ երկար սպիտակ զգեստով, Գլեն Քլոուզը՝ յասամանի գույնի կոստյումով, Յալիցա Ապարիսիոն՝ անհավանական մինիով, ինչպես նաև Ռամի Մալեքը, Մահերաշալա Ալին և այլոք:


















































