Ռուսաստանը պետք է ապահովի Սիրիայի իշխանությունների ստանձնած` քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու պարտավորության կատարումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Սիրիայի իշխանությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունները: Իսկ Ռուսաստանի վրա ընկած է Սիրիայի կողմից այդ պարտավորությունների կատարման ապահովումը»,- ասել է Օբաման` իր գործընկերոջ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսում:







































