Մեծ Բրիտանիայի բնակիչ Շոն Քոուլզի կատակը, ով eBay-ի աճուրդում վաճառքի է հանել իր ընկերուհուն` Դեբի Մորանին, այլևս չի զվարճացրել կատակասերին այն բանից հետո, երբ մարդիկ սկսել են դրույքներ կատարել` ցանկանալով ձեռք բերել նրա սիրեցյալին: Այս մասին հաղորդում է ITV հեռուստաալիքը:
Բրիտանացին կատակը «ձոնել է» իրենց միասին լինելու 6-րդ տարեդարձին:
Աճուրդում «լոտի» վերջնական գինը 721 ֆունտ սթեռլինգ (1180 դոլար) է եղել:
Շոնը ջնջել է հայտարարությունը` հասկանալով, որ խախտել է eBay-ի կանոնները, որոնց համաձայն՝ այդ կայքում արգելված է մարդկանց վաճառքի վերաբերյալ հաղորդագրություններ տեղադրել:
Հայտարարությունում Քոուլզն, օգտվելով ընկերուհու ոչ այնքան հաջող լուսանկարներից, նրան նկարագրել է որպես «պառավի», ով մշտապես բողոքում է տանն այս կամ այն գործն անել չկարողանալուց:









































