Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են կոկորդիլոսները ծառը բարձրանում, փոխանցում է Newswise-ը:
Հաղորդվում է, որ գիտնականները մի քանի ամիս շարունակ հետևել են, թե ինչպես են սողունների չորս տեսակներ ջրի մոտ աճած ծառերը բարձրանում:
Ուսումնասիրողներին հաջողվել է պարզել, որ կենդանիներից ոմանք կարողանում են չորս մետր բարձրանալ: Հիմնականում դա կախված է կենդանու չափերից՝ ինչքան չափերով փոքր է, այնքան բարձր է մագլցում:
Գիտնականների կարծիքով՝ սողունները ծառն են բարձրանում, որպեսզի տաքանան արևի տակ և զննեն տարածքը, որտեղ հնարավոր է՝ զոհ կամ թշնամիներ հայտնաբերեն:
Ուսումնասիրողները հուսով են, որ այդ բացահայտումը կօգնի ավելի լավ հասկանալ դեռ կենդանի և արդեն վերացած սողունների, այդ թվում՝ դինոզավրերի ապրելակերպը:








































