Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի հետ տեղի ունեցածի պատճառը Եվրամիության կտրուկ «կամ-կամ» պահանջն էր

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

-Պարոն Միհրանյան, եվրասիական և եվրոպական ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում լուրջ զարգացումների առիթ դարձան: Ըստ Ձեզ` ինչ է կատարվում այդ տարածքում:

-Հետխորհրդային տարածքում հետխորհրդային երկրների արտաքին քաղաքական վեկտորների հստակեցում տեղի ունեցավ: Մենք գիտենք, որ Վրաստանն ունի դեպի Արևմուտք կողմնորոշում. չնայած Սաակաշվիլուց հետո նոր իշխանությունները փորձում են հավասարակշռություն մտցնել, նորմալացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, բայց հիմնական վեկտորը Վրաստանի համար Արևմուտքն է` Բրյուսել և Վաշինգտոն: Ադրբեջանն ունի իր կողմորոշումը՝ դեպի Անկարա և Արևմուտք, միևնույն ժամանակ փորձում է չսրել հարաբերությունները ՌԴ-ի հետ` պահելով իրեն եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներից և ՀԱՊԿ-ից հեռու, չունի որևէ ծրագիր՝ մտնելու ո՛չ ՄՄ, ոչ էլ Եվրասիական միություն, որը 2015 թվականին պետք է ձևավորվի:

Հայկական կողմը ցանկություն ուներ պահպանել բալանսը՝ փորձելով լինել և խորը ինտեգրացիոն պրոյեկտներում ՌԴ-ի հետ` միաժամանակ պահպանելով, նույնիսկ սերտացնելով հարաբերությունները ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում: ԵՄ-ն դժգոհություն հայտնեց այդպիսի ցանկության վերաբերյալ, որովհետև նրանց դիրքորոշումը «կամ-կամ» էր: Բայց ինձ թվում է՝ երբ ուկրաինական դեպքերը նման շարունակություն ունեցան, ԵՄ-ն ավելի մեղմացրեց իր դիրքը` ցանկանալով շարունակել ինտեգրացիոն պրոցեսները ԱլԳ սահմաններում, որովհետև քաղաքականության մեջ հազվադեպ է անհրաժեշտություն առաջանում, որ դրվի «կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» հարցը:

Քաղաքական իրադարձությունները հետխորհրդային տարածքում այնպես են զարգանում, որ ԵՄ-ի համար ձեռնտու չէ փակել դռներն ու պատուհանները, կտրել հնարավոր կոնտակներն այն երկրների հետ, որոնք տարբեր պատճառներով գրավել են այն դիրքը, երբ ցանկանում են ԵՄ-ի հետ շարունակել գործակցությունը, սակայն կան առաջնահերթություններ, իսկ Հայաստանի համար դա ՌԴ-ն ու ՄՄ-ն է, որը, իհարկե, թաքուն հարց չէ Հայաստանի համար: Քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական ոլորտներում ՌԴ-ի դերը դժվար է գերագնահատել, և ինչքան էլ ջերմ ու քաղցր խոսակցություններ լինեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, ոչ մեկը ՀՀ-ի տարածքում ՌԴ-ի դերը խաղալ չի կարող` ապահովելով տնտեսական, ռազմաքաղաքական անվտանգությունը, այնպես որ սա ոչ թե ընտրություն էր գեղեցիկ աչքերի համար, այլ ՀՀ-ի շահն էր, ՀՀ-ի ընտրությունը պրագմատիկ հաշիվների հետ էր կապված:

ՀՀ նախագահը պրագմատիկ ու ճկուն մարդ է, նա շատ լավ է հասկանում, թե այսօրվա իրականության մեջ ինչ հնարավորություններ կան հայկական շահը պահպանելու արտաքին աշխարհում: ՀՀ արտաքին քաղաքականությունը հետևողականություն ունի, եթե շատերն ասում են, թե զարմանալի է` ինչու էին գնում բանակցությունների ԵՄ-ի հետ, եթե պետք է առավելություն տրվեր ՌԴ-ին և ՄՄ-ին, զարմանում եմ, քանի որ երկար ժամանակ, նախքան այդ իրադարձությունների վերջնական փուլը, ես շատ անգամ էի լսել ՀՀ նախագահից, որ եթե հարցը դրվի «կա՛մ, կա՛մ», այդ դեպքում ընտրությունը պարզ է լինելու, քանի որ և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական իմաստով ոչ մեկը չի կարող փոխարինել ՌԴ-ին, գուցե՝ ցավոք սրտի, բայց ներկայիս իրողությունները դրանք են: Իրատես լինելով` ՀՀ ղեկավարությունը ընտրել է այդ քաղաքական գիծը:

-Պարոն Միհրանյան, առարկայական ի՞նչ ունի առաջարկելու Ռուսաստանը Հայաստանին կամ ի՞նչ է առաջարկում:

-Ռուսաստանն էներգակիրներ է մատակարարում. դա հիմնական հարցերից մեկն էր բանակցությունների ժամանակ: ՀՀ-ն ՌԴ-ի հետ միևնույն ռազմական դաշինքի մեջ է գտնվում, ինչը, իհարկե, մյուս կողմից է երաշխավորում ՀՀ-ի անվտանգությունը այն դեպքում, երբ հնարավոր են զարգացումներ` հաշվի առնելով ամպագոռգոռ հայտարարությունները Ադրբեջանի ղեկավարության կողմից: Այնպես որ, այդ կողմից էլ հայ-ռուսական դաշինքը, հարաբերությունների խորացումը բերում է նրան, որ ՌԴ-ն համարվում է տարածաշրջանային կայունության պահպանման երաշխավորը:

– Հայտնի է Ձեզ, որ Ռուսաստանը զենք է վաճառում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին. Դա, մի շարք փորձագետների պնդմամբ, անընդունելի քայլ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ ՌԴ-ի կողմից, քանի որ ապակայունացնում է իրավիճակը:

-Ես տեղյակ եմ զենքի վաճառքի ծավալի մասին, բայց չմոռանանք, որ ՀՀ-ն, բացի Տաջիկստանից, միակ տեղն է, որտեղ կա ռուսական բազա, և սահմանը պաշտպանվում է միասնական ուժերով: Զենքի վաճառքը մի հարց է, իսկ ՀՀ-ին տրվում են անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ագրեսիայի դեպքում հնարավոր լինի հակահարված տալ, կամ որպեսզի այդպիսի ախորժակներ չլինեն Բաքվում ռազմական ավանտյուրաներ սկսելու համար: Գտնվելով նույն դաշինքի մեջ, ունենալով գործընկերային հարաբերություններ ՀՀ-ի հետ՝ ՌԴ-ն պարտավորություն է ստանձնում ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Հայաստանին:

-Պարոն Միհրանյան, ի՞նչն էր պատճառը, որ Ռուսաստանը որպես սպառնալիք ընկալեց ԵՄ-ի Արևելյան գործընկերությունը, որովհետև տեսակետներ հնչեցին, որ ՌԴ-ն սրեց իրավիճակը, ճնշումներ բանեցրեց ՀՀ-ի և Ուկրաինայի նկատմամբ:

-Ռուսաստանի մոտ զայրույթ չկա, ՌԴ ռազմավարական գիծն է, ՌԴ-ն փորձում է հետխորհրդային տարածքում ստեղծել ինտեգրացիոն տնտեսական միություն, և ոչ թե ուժի միջոցով, այլ տնտեսական շահավետության միջոցով: Ես գիտեմ, որ շատ անգամ են ՀՀ ղեկավարությանը հարցնում ճնշումների մասին: Նրանք պատասխանում են, որ եթե 30 տոկոսով գազի գինը իջեցնելը ճնշում է, դեմ չեն այդպիսի ճնշմանը, եթե ունենք խնդիրներ անվտանգության երաշխիքների հետ կապված, ապա դեմ չեն այդպիսի ճնշմանը: Ճնշումն այն է, երբ ձեզնից ինչ-որ բան են վերցնում ու դրա փոխարեն Ձեզ ոչինչ չեն տալիս, բայց եթե ձեզ առաջարկում են տարբեր երաշխիքներ, դժվար է դա ճնշում համարել:

Ի դեպ, այսօրվա աշխարհում դժվար է կոպիտ ճնշում գործադրելը, քանի որ դրանով դժվար է արդյունքի հասնել: Անդրադառնամ ուկրաինական օրինակին: Ամբողջ Արևմուտքն Ուկրաինային կես միլիարդ առաջարկեց, որպեսզի նա կարգի բերի իր տնտեսական վիճակը այն դեպքում, երբ Ուկրաինան կարիք ուներ 15 միլիարդի: Եթե ՌԴ-ի կողմից տրված օգնությունը ճնշում է, և եթե բարձր տոկոսով գազի գինը զեղչելը ճնշում է, գոհ կլինեի, որ իմ անձնական փոխհարաբերությունների մեջ այդպիսի ճնշում բանեցնեին` հնարավորություններ ստեղծելով: Սա թյուրիմացություն է:

Փաստորեն, ուկրաինական քաղաքականության իմաստն այն էր, որ Արևմուտքը փող չունի, Ուկրաինայի Արևմուտքն էլ փող չունի, բայց պետք է որ Ուկրաինայի Արևմուտքը պահվի Ուկրաինայի Արևելքի կողմից, ուկրաինական տնտեսությունն էլ ֆինանսավորվի ՌԴ-ի կողմից, բայց դրա հետ մեկտեղ Ուկրաինան էլ կտրվի ՌԴ-ից` դառնալով հակառուսական մի պետություն, բայց չէ՞ որ ՌԴ-ում էշեր չկան, որպեսզի մի երկիրը իրենց գումարով դառնա թշնամի հարևան: Այս հարցերն ավելի բալանսավորված մոտեցում են պահանջում:

-Այսինքն` Ձեր համոզմամբ, չկա Արևմուտք-Ռուսաստան դիմակայություն, ավելին՝ եթե կա, դա Արևմուտքի կողմից է հրահրվել:

-Եթե նույնիսկ կա դիմակայություն, Արևմուտքը ոչինչ ռեալ չի առաջարկում, որպեսզի ընտրություն լինի Արևմուտքի և Ռուսաստանի առաջարկությունների միջև: Արևմուտքի առաջարկությունը հետևյալն էր. դուք պետք է ստանձնեք մեծ պատասխանատվություններ, բայց Արևմուտքը պատասխանատվություններ չի ստանձնում ու չի լուծում հարցեր: Ապագայում, իհարկե, երկար ժամանակ հետո, եթե եվրոպական նորմերին հետևեք, կարող եք դառնալ այդ տարածքի մաս՝ ունենալով ճանապարհային քարտեզ, հետևողական քայլեր իրականացրած լինեք: Բայց դա երկարաժամկետ գործընթաց է այն դեպքում, երբ այս պետությունները անմիջական հարցեր ունեն լուծելու, իսկ հետխորհրդային երկրները խնդիրներ ունեն: Արևմուտքը դրանց լուծում չի առաջարկում, ուստի հասարակ ընտրություն է տեղի ունեցել: Ընտրում ես այն, ինչը քեզ հնարավորություն է տալիս երկիրդ պահպանելու և նրա ապագան ապահովելու:

-Ի՞նչ կարող էր առաջարկել, ըստ Ձեզ, Արևմուտքը, որ չառաջարկեց:

-Արևմուտքը ոչինչ չի առաջարկում: Ուկրաինայի դեպքում տեսանք, թե ինչ էր առաջարկել, կային քաղաքական պահանջներ, տնտեսական սահմանափակումներ, որը բացի տնտեսական ճգնաժամից՝ ոչնչի չէր կարող բերել, ուստի ուկրաինացիները հո էշ չե՞ն:

-Տարածաշրջանային զարգացումերը որոշակիորեն կախված են ուկրաինական ելքից: Ի՞նչ նշանակություն կունենա եվրոպական երազանքի հաղթանակը կամ պարտությունը տարածաշրջանի համար:

– Դժվար է կանխատեսել՝ ինչպես է ճգնաժամը վերջանալու, բայց որ Ուկրաինան չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, դա հստակ է: Հնարավոր է ֆեդերալացման ենթարկվի, նույնիսկ չի բացառվում մասնատումը: Այդ դեպքում, ինձ թվում է, հետխորհրդային տարածքում այն դերը, որը պետք է խաղար Ուկրաինան՝ թույլ չտալ ՌԴ-ին համախմբել հետխորհրդային տարածքը, կփոքրանա:

-Պարոն Միհրանյան, կա կարծիք, որ Հայաստանի արտաքին քաղաքական կտրուկ փոփոխությունը չի կարող Հայաստանի ներսում անհետևանք մնալ: Մասնավորապես, վերջին շրջանում  Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների գլխավոր մեսիջը, ըստ այդ տեսակետների, հենց դա է:

-Քիչ թե շատ նշանակալից քաղաքական ուժ Հայաստանում այլ ընտրություն չունի, որովհետև ընտրության հիմնական վեկտորը Հայաստանում ակնհայտ է, որովհետև այն խմբերը, որոնք ունեն այլ դիրք, մարգինալ են և դժվար կարողանան օգտվել ժողովրդի օգնությունից՝ այլ գիծ առաջ քաշելով: Հենց երկրորդ նախագահն էլ, առաջին նախագահն էլ, ճկունություն ցուցաբերելով վերջնականում ընտրություն էին անում դեպի ռուսական վեկտորը, որն այսօր իրականության մեջ, ցավոք թե բարեբախտաբար, այլընտրանք չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում