Վանեսա Պարադին և Ջոն Տուրտուրոն կնկարահանվեն «Ռիո, ես քեզ սիրում եմ» (Rio, I Love You) կինոալմանախի էպիզոդներից մեկում՝ գրում է Variety-ն:
Երկու դերասանների մասնակցությամբ էպիզոդը կբեմադրի անձամբ Տուրտուրոն: Նա կլինի միակ հյուսիսամերիկացի կինեմատոգրաֆիստը, որը կմասնակցի նախագծին որպես ռեժիսոր:
Ընդհանուր առմամբ՝ դրանում տեղ կգտնի 10 էպիզոդ, որոնք կնկարահանեն այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են՝ Ժոզե Պադիլյան, Լիմ Սան Սուն, Պաոլո Սորենտինոն:
«Ռիո, ես քեզ սիրում եմ» ալմանախի տարբեր էպիզոդներում ներգրավված են Հարվի Քեյթելը, Վենսան Կասելը, Էմիլի Մորտիմերը: IMDb-ի տվյալներով՝ ալմանախը էկրան կբարձրանա 2014թ.:







































