Միացյալ թագավորությունը 20 մլն ֆունտ (32.7 մլն դոլար) է հատկացրել Աֆղանստանում նախագահական ընտրությունների անցկացմանը: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը խորհրդարանում ելույթի ժամանակ, հայտնում է AP-ն:
«Քաղաքական կարգավորումն աֆղանական կառավարության և թալիբների միջև առաջարկում է Աֆղանստանում կայուն խաղաղության լավագույն հեռանկարները»,- կարծում է նախարարը: Նրա խոսքով՝ ընտրությունները կենսական կարևորություն ունեն Աֆղանստանի ապագայի համար:
Աֆղանստանում նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 5-ին: Պետական բարձր պաշտոնին հավակնում է 11 թեկնածու: Ներկայիս նախագահ Համիդ Կարզայը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետում:








































