«Ատլետիկո»-ն լուրջ կորուստներ ունի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում կայանալիք մադրիդյան դերբիից առաջ:
«Ռեալ»-ի դեմ հանդիպմանը չեն կարող մասնակցել Տիբո Կուրտուան և Դավիդ Վիլյան: Երկուսն էլ վնասվածքներ ունեն: Դիեգո Սիմեոնեն չի ընդգրկել նշված ֆուտբոլիստներին «Ատլետիկո»-ի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք` Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով` հօգուտ «արքայական ակումբ»-ի:





































