Saturday, 20 06 2026
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան

Էրդողանի ավտորիտար ռեժիմը խնդիրներ է առաջացնում Եվրոպայում. թուրքագետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության մասին զրույցին պետք է փոքր-ինչ վերապահումով մոտենալ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Եթե ընդունենք, որ այդ զրույցի ժամանակ խոսվել է Ցեղասպանության ճանաչման մասին, ապա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին սա ակնառու երևույթ է: Էրդողանի ավտորիտար ռեժիմը խնդիրներ է առաջացնում Եվրոպայում: Ցեղասպանության վերաբերյալ Եվրոպայի՝ վերջին շրջանում դրսևորած դիրքորոշումը հենց սրանով էլ պետք է բացատրել: Թե ինչ զարգացումներ կլինեն՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այս ընթացքում ականատես կլինենք որշակի գործընթացների»,- ասաց նա:

Թուրքագետի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար Թուրքիան ֆինանսական, հասարակական և դիվանագիտական լուրջ միջոցներ է ներդնում: «Այդ երկիրը միջազգային հանրության շրջանում տպավորություն է ստեղծում, թե Հայաստանի հետ հարաբերությունները հարթելու ճանապարհին է: Դրա վկայությունն է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքի շրջանակներում Երևան ժամանելը: Այնինչ Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ հայ-թուրքական գործընթաց՝ որպես այդպիսին, չկա: Կարծում եմ՝ հստակ քայլերի անհրաժեշտություն կա»,- ասաց նա:

Լևոն Հովսեփյանը նկատեց, որ այսուհետ ևս Թուրքիան փորձելու է գործոն դառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, սակայն խնդրով զբաղվող կողմերը երբեք նման բան թույլ չեն տա: «Գծված սահմաններ կան, և Թուրքիան չի կարող անցնել այդ սահմանները: Միաժամանակ, այդ երկիրը անկանխատեսելի է դառնում անգամ իր գործընկերենրի համար: Իսկ դա բերում է վստահության պակասի: Այսօր աշխարհը գործ ունի իր ուժերին չափազանց վստահ մի երկրի հետ»,- ասաց թուրքագետը:

Հիշեցնենք՝ օրերս տեղի ունեցած Էրդողան-Մերկել հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը եվրոպական երկրի ղեկավարին ասել էր. «1915 թվականի դեպքերի 100-ամյակի համար ձեր բյուջեներին վճարումներ են հատկացվում: Այդ խնդրի նկատմամբ ավելի զգայուն պետք է լինեք»:

Թուրքական «Հյուրիեթ»-ի ներկայացմամբ, Մերկելը, ի պատասխան, ասել է. «Գերմանիան ժողովրդավարական երկիր է, չենք կարող միջամտություններ անել: Թուրքիային էլ անհրաժեշտ է առերեսվել պատմության հետ: Հայաստանում ապրող հայերին չպետք է նույնացնել այն հայերի հետ, որոնք ստիպված են եղել ցրվել աշխարհի տարբեր երկրներով մեկ: Հայաստանի հայերը դժվար կացության մեջ են: Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը»:

Էրդողանն էլ արձագանքել է Մերկելի խոսքերին, ասելով. «Ուզում եք մեզ ստիպել, որ ընդունենք մի բան, որը չե՞նք արել: Մենք պատմաբանների առաջ բացել ենք մեր բոլոր արխիվները: Ամբողջ աշխարհին գալու և ուսումնասիրելու կոչ ենք արել, սակայն ոչ ոք չի եկել: Թուրքիայի նկատմամբ անարդար մի՛ եղեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում