Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում սկսվել է պոլիոմելիտի դեմ երեխաների պատվաստման արշավ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ քաղաքում այդ հիվանդությունը հայտնաբերվել էր 3 տարեկան մի աղջկա մոտ:
Հաղորդվում է, որ սա հիվանդության հայտնաբերման առաջին դեպքն է 10 տարի առաջ թալիբների ռեժիմի անկումից ի վեր:
Իսլամիստ ծայրահեղականներն այնպիսի երկրներում, ինչպիսիք են հարևան Պակիստանը և Նիգերիան, արգելում են երեխաներին պատվաստել, ինչպես նաև ահաբեկում են բուժաշխատողներին ու հարձակման ենթարկում:










































