Եմենը կդառնա ֆեդերատիվ հանրապետություն և վարչականորեն կբաժանվի վեց մարզի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին ասվում է հատուկ կոմիտեի հայտարարության մեջ, որը ստեղծվել է նախագահի հրամանագրով:
Տեղի ԶԼՄ-ները նշում են, որ իշխանությունները նման քայլի են գնացել, որպեսզի երկիրը չմասնատվի երկու պետության, ինչպես եղել է 20-րդ դարում:
Եմենը նախագահական հանրապետություն է, որը գործող օրենսդրության համաձայն բաժանված է 21 մարզի:








































