Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Դինքի սպանության հարցում ես մեղավոր եմ 21 տոկոսով. Օգյուն Սամասթ

CNN Türk-ի փոխանցմամբ՝ 6-րդ անգամ Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանում հայտնված Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը խոսել է իր մեղավորության մասնաբաժնի մասին.

«Ես ինձ վրա եմ ընդունում մեղքի միայն 21 տոկոսը, մնացած 79 տոկոսը բաժին է ընկնում այլ մարդկանց խղճին»։

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթը, որը կրում էր սպիտակ գլխարկ, հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել՝ գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա: Մարդասպանին պետք է հիշեցնել, որ Ղուրանի համաձայն՝ այն ժողովուրդը, որն ունի Սուրբ գիրք, չի կարող կոչվել գյավուր:

Երեկ նշվում էր, որ թուրքական դատարանը կարող է կայացնել Սամասթի դատավճիռը, սակայն դատական նիստը հետաձգվել է։ Սամասթը մեղադրվում է «միտումնավոր կերպով մարդ սպանելու» (ՔՕ 82/1 հոդված) և «ապօրինի զենք կրելու» (թիվ 6136 օրենք) մեջ, ինչի համար նրան սպառնում է 18.8-26 տարվա ազատազրկում։

Ի դեպ, ապրիլի սկզբին էլ Սամասթն իր 5 էջանոց մեղադրականում նշել էր. «Ես ընդհանրապես պատմություն «չգիտեի», չգիտեի, թե «Ակօս»-ն ինչ է, Հրանտ Դինքն ով է, հայերն ովքեր են: Ես միջնակարգ դպրոցն ավարտած մի երիտասարդ էի: Ես «մեղավոր» չեմ, մեղավորը Դինքին ազգի դավաճան հռչակած հրապարակումներն են: Մի՞թե ես եմ Դինքին, Փամուքին պետական դավաճան ճանաչող հաղորդումների ու հոդվածների հեղինակը»:

Իսկ մայիսի վերջին կայացած դատալսման ժամանակ Սամասթը մեղադրել էր թուրքական լրատվամիջոցներին և մասնավորապես Hürriyet և Vatan թերթերին. «Հիմնական մեղավորներն այդ թերթերի ղեկավարներն են, որոնք իրենց թերթերում շարունակ հրապարակում են հայերին առնչվող «հայրենքի դավաճան», «անամոթ հայեր» և նմանատիպ այլ խորագրերով նյութեր։ Ո՞ւր են նրանք, ինչո՞ւ դատարանի առջև չեն կանգնում, ինչո՞ւ են այդպիսի նյութեր տպագրել, ումի°ց են այդպիսի հրահանգ ստացել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում