«Լեգո» մուլտֆիլմն ամերիկյան վարձույթում հաջողությամբ է մեկնարկում. հանգստյան օրերին վաստակել է 69,1 մլն դոլար, հայտնում է АР-ն:
Հաղորդվում է, որ դա փետրվարի համար վարձույթի պատմության մեջ երկրորդ արդյունքն է: Լավագույնը 2004-ին եղել է Մել Գիբսոնի «Հիսուսի կրքերը»:
Երկրորդ տեղը վարձույթի արդյունքով զբաղեցրել է Ջորջ Քլունիի «Գանձերի որսորդները»՝ վաստակած 22,7 մլն դոլարով:
Երրորդ տեղը բաժին է ընկել «Համատեղ ուղևորություն» ոստիկանական կատակերգությանը՝ 9,4 մլն դոլարով:







































