Սոցիալական խնդիրները Հայաստանում արդեն իսկ առաջացնում են դժգոհության ալիք, մնում է սպասել և տեսնել, թե ինչ կլինի: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Ռիչարդ Կիրակոսյանը նաև ավելացրել է, թե այդքան էլ ճիշտ չէ Հայաստանը և Ուկրաինան միմյանց հետ համեմատելը, քանի որ այդ երկու երկրներում զարգացումները տարբեր են եղել: «Երկուսն էլ տարբեր դինամիկայի արդյունք են, նույնիսկ «սեպտեմբերի 3»-ը ավելի շատ Ուկրաինայի մասին էր, քան Հայաստանի»:
Պատասխանելով հարցին` ինչո՞ւ Հայաստանում չկայացավ ուկրաինական «Մայդանը», քաղաքագետն ասել է. «Մի կողմից` ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև բավարար տեղեկություններ չունեմ Ուկրաինայի մասին: Բայց միաժամանակ պետք է նկատեմ, որ, իհարկե, սոցիալ-տնտեսական դժվարությունները, ժողովրդավարության պակասը և հակաիշխանական դժգոհությունները Հայաստանում նույնքան լուրջ են, որքան Ուկրաինայում: Մենք նաև կարող ենք պնդել, թե քանի որ Հայաստանի բնակչությունը շատ ավելի փոքրաքանակ է, և մեկ մարդու հաշվարկով սոցիալ-տնտեսական վիճակը նույնիսկ ավելի վատթար է, քան Ուկրաինայում, այդ պատճառով` միգուցե դեռևս վաղ է Հայաստանում որևէ ուկրաինական սցենար բացառելը»:
Մանրամասները՝ 168.am-ում












































