«Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը վերականգնվել է վնասվածքից և վերադարձել է թիմի ընդհանուր խմբի հետ մարզումներին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել նախորդ տարվա նոյեմբերի սկզբից, այն բանից հետո, երբ ենթարկվեց կոճի վիրահատության:
Շվայնշտայգերն ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: