Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Օլիգարխների թիկնազորների մասնակցությունը չի կարող կասկածի դրվել. հարցն այն է, թե մասնակցության ինչ չափ են ունեցել

Օրերս Հայաստանի հեռուստաընկերությունը հանրության պահանջով ցուցադրեց Տիգրան Պասկևիչյանի՝ «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը այդ ֆիլմի նկարահանումից յոթ տարի անց։ Ֆիլմում պատմվում է, որ բանակն ընդամենը ապահովել է քրեական հրոսակների թիկունքը։ Մարտի մեկից ամիսներ անց հայտնվում է մի փաստաթուղթ, որը հաստատում է զինվորական համազգեստի տակ թաքնված հրոսակների գոյությունը։ Իսկ հրոսակներին հավաքագրել էին այն ժամանակ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, օլիգարխներ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը, պատգամավորներ Լևոն Սարգսյանը և Առաքել Մովսիսյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը և Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը։

Ֆիլմի ցուցադրությունից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ իրականության հետ ոչ մի առնչություն չունի ֆիլմի դրվագներից մեկում ցուցադրված փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթերից մեկը, ըստ որի՝ իբրև թե մարտի 1-ին իշխանությունների կողմից զինվորական հանդերձանք է հատկացվել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորին, և որն, իբրև թե, մասնակցություն է ունեցել մարտիմեկյան դեպքերին. բազմաթիվ անգամներ այդ մասին փաստել է անձամբ Գագիկ Ծառուկյանը:

«Եթե ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն ներկայացնել նաև երկրորդ կողմի կարծիքը, այլ ոչ թե ազգաբնակչության վճարած հարկերի հաշվին գործունեություն ծավալող Հանրային հեռուստաընկերությամբ բացարձակ ապատեղեկատվություն տարածել: Ի դեպ, օրերս նույն փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը ևս, խոսելով այդ փաստաթղթի մասին, նշել է, որ առնվազն տարօրինակ է, որ այդ ցանկում նշված մի քանի տասնյակ անուններից հատկապես առանձնացվում է Գագիկ Ծառուկյանի անունը, որը միակն է, որ խոսել է այդ փաստաթղթի մասին և շեշտել, որ որևէ առնչություն չունի այդ իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ մյուսները պարզապես լռում են…»։

Փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ֆիլմում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի հետ կապված խնդրին, նշեց, որ Փաստահավաք խմբում բազմիցս քննարկվել է հարցն այն տեսանկյունից, որ եղել են տեսանյութեր, որոնցում ակնհայտ երևացել են, որ թիկնապահներ են եղել, և այդ անձանց ինքնությունը պարզելու, նաև նրանց՝ համազգեստով այնտեղ գտնվելու որոշակի տեղեկատվության են տիրապետել այդ գործի հետ կապված:

«Այո՛, օլիգարխների թիկնապահները մասնակցել են այդ գործողություններին։ Մենք փորձեցինք ինքներս պարզել և փաստեր հավաքել, գնալ և իրային պահեստում պարզել, թե արդյոք նմանատիպ արձանագրումներ կա՞ն, ովքե՞ր են պահեստից ստացել ռազմամթերք, հագուստ, հանդերձանք, ամեն ինչ։ Փաստահավաք խմբի հինգ անդամներով եղել ենք ՊՆ իրային պահեստում, սակայն մեզ ներս չեն թողել և մեզ հնարավորություն չեն տվել այդ մատյանները զննության ենթարկելու, և այդպես էլ այդ հարցը մնաց չստացված, այդ գրությունը ո՛չ հաստատելու և ո՛չ էլ հերքելու շրջանակում, բայց քանի որ խուսափումն ակնհայտ է, որ այդ մատյանները մեզ չտրամադրվեն, ընդամենը արձանագրել ենք այդ փաստը, որ նման տեղեկություններ և փաստական հանգամանքներ և տվյալներ եղել են Փաստահավաք խմբի տրամադրության տակ։ Եվ դրանք իշխանության դիմադրության պայմաններում չեն լուսաբանվել, չեն հաստատվել, որովհետև նաև այս կապակցությամբ Փաստահավաք խմբի ղեկավարը բազմաթիվ գրություններ ուղարկեց, որ խոչընդոտ են հանդիսանում Փաստահավաք խմբի գործունեությանը, մասնավորապես՝ այդ հարցի պարզաբանման հետ կապված, և դրանից հետո ոչ միայն պատասխաններ չստացանք, ոչ միայն միջոցներ չձեռնարկվեցին իրային պահեստը բացելու և մատյաններ տրամադրելու: Այս առումով նաև կարծում եմ, որ այս բոլորը նպաստեցին Փաստահավաք խմբի ցրման համար, այսինքն՝ որևէ մեկին պետք չէր դա դարձնել հավաստի ապացույց, և դրա համար զարգացումներն այդպես ընթացան»,-հավելեց Սեդա Սաֆարյանը։

Ինչու է Գագիկ Ծառուկյանը մտահոգվում. Սեդա Սաֆարյանը հիշեցնում է, որ այդ փաստաթուղթը տպագրվել է թերթերում, 2010 թվականին այդ ցուցակը տպագրվել է, Փաստահավաք խմբի զեկույցում այդ անունները կան։

«Այն, որ փաստաթղթավորված մեզ չի հաջողվել ստանալ այդ տեղեկությունը, չի նշանակում, որ թիկնապահները չեն մասնակցել, տեսանյութեր են եղել, որտեղ երևացել են այդ թիկնապահները, և շատերը ճանաչում են նրանց։ Մենք հարցում ենք իրականացրել, մարդիկ կան, որ ասել են՝ այսինչի թիկնապահը եղել է այնտեղ. այնպես որ՝ փոքր երկիր ենք, և շատերի թիկնապահներին անձամբ են ճանաչել։ Եվ հիմա հարցն այն է, թե մասնակցության ինչ չափ, գործողությունների ինչ ծավալ են ունեցել, սա կարող է կասկածի տակ դրվել, բայց մասնակցությունը չի կարող կասկածի տակ դրվել, որովհետև նրանք եղել են»,- նշեց նա։

Հնարավո՞ր է արդյոք Մարտի 1-ի գործի շրջանակներում որևէ կարգավիճակով ընդգրկվեն Գագիկ Ծառուկյանը և այլ գործարարներ, ովքեր, ըստ լուրերի, զենք և հանդերձանք են ստացել մարտի 1-ին։ Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ պետք է ապացույցներ հավաքվեն, միայն ցուցակը բավարար չէ։ Ցուցակը ճշտելու խնդիր ունի։ ՀՔԾ-ն, նրա խոսքով, կարող է հավաքել բոլոր տեսանյութերը, որոնք կան նաև փաստահավաք խմբում, կփնտրի և կգտնի բոլոր նրանց և այդ խորքային խնդիրը կլուծի, կպարզի՝ որքանով են նրանք մասնակից եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում