Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ձնամաքրման մեքենաները ձեռք են բերվել հրատապության կարգով. քաղաքապետարանը պարզաբանում է մեկ անձից գնում կատարելու որոշումը

Երեկ համացանցում ու հեռուստաեթերում ակտիվորեն ցուցադրվում էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից քաղաքապետարանի ձեռք բերած 9 հատուկ մեքենաների փորձարկման կադրերը, որոնք ուղեկցվում էին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տեղեկություններով, որ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը մրցութային կարգով 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը:

Պարզվում է, սակայն, որ Երևանի քաղաքապետարանը 9 նոր մեքենա ձեռք է բերել ուղիղ գնման ճանապարհով՝ առանց մրցույթ հայտարարելու։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։ Հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցույթով, բայց ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների՝ 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ նույն բանը՝ մեկ անձից գնում կատարելու ճանապարհով էլ քաղաքապետարանը գնել էր տոնածառը։ «Բայց այս անգամ գումարը շատ ավելի մեծ է։ Իսկ օրենսդրությունը սահմանում է, որ բոլոր դեպքերի համար մրցույթ հայտարարվի։ Մեկ անձից գնում կատարվում է շատ արտակարգ դեպքերում, երբ ժամկետների մեջ չես տեղավորվում, և կատարվում է մեկ անձից գնում։ Հիմա իրենք այդ մեծ գումարով մեկ անձից գնում են կատարել և հայտարարել, որ մրցույթ է եղել, որի արդյունքում «ԿամԱԶ» ընկերությունն է հաղթել։ Իսկ մրցույթ իրականում չի եղել»,- ասաց Խաժակյանը։

Դավիթ Խաժակյանի խոսքերով՝ «Գնումների մասին» օրենքը հստակ նախատեսում է գնում կատարելու եղանակները։ Գնումը կամ լինում է մրցույթով, կամ մեկ անձից։ Իսկ այս դեպքում մրցույթ չի եղել, այլ որոշում է կայացվել կոնկրետ ընկերությունից։ Թե ինչու է քաղաքապետարանը գնում այս ճանապարհով, Խաժակյանը չցանկացավ ենթադրություններ անել, թողեց քաղաքապետարանը պատասխանի, բայց ընդգծեց, որ շատ վատ պրակտիկա է ձևավորվում, քանի որ, եթե նախկին իշխանության, նախկին քաղաքապետի ժամանակ մեկ անձից գնում կատարվում էր, մեծ աղմուկ էր բարձրացվում։ «Նրանք դրանից պետք է դաս քաղեին»- եզրափակեց Խաժակյանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեկ անձից գնում կատարելը պատճառաբանում է հենց հրատապությամբ։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի վերջին հիդրոմետ ծառայությունից պաշտոնական գրությամբ պարզել են, որ նախատեսվածից ավելի խիստ ու ձնառատ ձմեռ է սպասվում, և վերլուծելով նախորդ տարիների ձնամաքրման աշխատանքների արդյունքների փորձը, քաղաքապետը որոշել է ձեռք բերել ձնմաքրող տեխնիկա՝ ունենալու համար «անվտանգության լրացուցիչ բարձիկներ»։ Այսինքն՝ եթե ձյունն այնքան շատ լինի, որ «Սանիթեքը» չկարողանա մաքրել, քաղաքապետարանը մաքրի՝ այդպիսով ապահովելով քաղաքի մաքրությունն ու մարդկանց անվտանգությունը։

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է մեկ անձից գնումը ներկայացվել մրցույթ, երբ փաստացի քաղաքապետարանը այդ մեքենաները գնելու համար մրցույթ չի հայտարարել, Կարապետյանը պատասխանեց. «Մեկ անձից գնումը փաստացի իրենից ենթադրում է մրցույթ, որովհետև այդ գնման գործընթացին կարող են մասնակցել մեկից ավելի կազմակերպություններ։ Ես չէի ուզենա իրավաբանական մանրամասների մեջ մտնել, բայց այս դեպքում մենք կարող ենք արձանագրել, որ դասական մրցույթի և մեկ անձից կատարված գնման միջև տարբերությունը ընդամենը ժամկետներն են և հրատապության հարցը։ Շատ ցավում եմ, որ պարոն Խաժակյանը որոշել է բառախաղի միջոցով հանրության մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ քաղաքապետարանն ինչ-որ բան անում է օրինականության շրջանակներից դուրս։ Դա զուտ բառախաղ է և չեմ կարծում, որ քաղաքական պայքարի ամենաարդյունավետ և ամենաազնիվ միջոցն է, որովհետև պարոն Խաժակյանը փաստացի հանրությանը և իր ընտրողներին մոլորության մեջ գցելու, ապատեղեկատվություն տարածելու փորձ է կատարում։ Ինչպես նշեցի, մեկ անձից գնումն էլ է մրցույթ, քանի որ դրան փաստացի կարող են մասնակցել մեկից ավելի կազմակերպություններ։ Քաղաքապետարանը հնարավորություն ունի ընտրելու տարբերակներից որևէ մեկը»։ Սակայն երբ հետաքրքրվեցինք, թե կոնկրետ այս 9 ձնամաքրման մեքենաների գնման ժամանակ «ԿամԱզ» ընկերությունից ուրիշ ինչ ընկերություններ են մասնակցել, պատասխանը բացասական էր։ Կարապետյանն ասաց, որ այս դեպքում ուրիշ տարբերակներ, առաջարկներ չեն եղել։

Սա չի՞ նշանակում, որ փաստացի մրցույթ չի եղել, և քաղաքապետարանը գնացել ու «ԿամԱզ»-ից գնել է այդ մեքենաները՝ հարցրինք. «Ես ուզում եմ ընդգծել, որ մեկ անձից կատարվող գնման համար ժամկետը առավելագույնը 5 օր է, իսկ դասական մրցույթի պարագայում՝ առավելագույնը 40 օր։ Եվ եթե մենք ուզում էինք ունենալ այդ մեքենաները, ապա քաղաքապետարանը ոչ միայն իրավունք ուներ, այլև պարտավոր էր հենց օգտագործել այդ հնարավորությունը հրատապ գնում կատարելու համար։ Ծանոթ լինելով Խաժակյանի գործունեությանը, ես կարող եմ վստահ լինել, որ Խաժակյանն այս նրբություններին տեղյակ է և ցավում եմ, որ հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ է արվում այսպիսով»։

Կարապետյանն ասաց, որ ի սկզբանե նպատակ է եղել գնել 11 նման մեքենա, սակայն դրանցից 9-ը հրատապության կարգով գնելուց հետո հասկացել են, որ առայժմ բավարար է այդքանը ու մնացած 2 մեքենայի համար դասական մրցույթ է հայտարարվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում