Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 22-ին գերմանական Ախենում համագործակցության և ինտեգրման մասին նոր պայմանագիր են ստորագրել, որը դրույթներ է բովանդակում արտաքին քաղաքականության, տնտեսության, պաշտպանության և անվտանգության, մշակույթի ու կրթության, կլիմայի և սահմանամերձ տարածքների բնագավառում երկու երկրների միջև կապերի ամրապնդման վերաբերյալ՝ տեղեկացնում է Le Monde-ը:
Պայմանագրում նաև խոսվում է այն մասին, որ Գերմանիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի թեկնածության ընդունումը «ֆրանս-գերմանական դիվանագիտության գերակայությունն է»:










































