Thursday, 02 07 2026
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ

Ինչ է պատրաստում Թուրքիան Արցախի հարցում

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե քանի դեռ Արցախի հարցը լուծված չէ, հնարավոր չէ Հայաստանի հետ հարաբերության կարգավորում: Այդ հայտարարությունն անշուշտ նոր չէ: Փոխարենը կարծես թե նոր է այն, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, թե այս տարի ավելի հետևողական են զբաղվելու այդ հարցով: «Որոշ հարցեր լուծելու համար բավարար չէ միայն շահերդ պաշտպանելը, պետք է նախաձեռնող լինել: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը մնում է չլուծված, հնարավոր չէ կայունություն Կովկասում, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: 2019-ին այս թեմաներով ավելի հետևողականորեն ենք զբաղվելու»,- հայտարարել է նա:

Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ է անելու Թուրքիան Արցախի հարցի ուղղությամբ այս տարի, այսինքն՝ 2019 թվականին, որ չէր արել կամ անում նախկինում: 2019 թվականն Արցախի հարցի առնչությամբ սկսվում է որոշակի, այսպես ասած, «հուսադրող» հայտարարություններով: Հայկական հանրությունը դրանց վերաբերվում է տագնապով, իսկ նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներ այդ տագնապը խորացնում են զանազան հայտարարություններով, թե նոր իշխանությունը Արցախի հարցում պատրաստվում է զիջման: Սա էլ իր հերթին նորություն չէ՝ այդպես եղել է գործնականում միշտ:

Միևնույն ժամանակ, նույն այդ շրջանակները բացարձակ լռություն էին պահպանում, երբ զարգանում էր Կազանի գործընթացը, երբ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն էր զարգանում Արցախի հարցի հետ կապակցվածությամբ, երբ Սերժ Սարգսյանը համաձայնություն էր տալիս Կազանի պլանին, երբ զարգանում էր այդ պլանը ռազմական ճանապարհով իրականացնելու ռուս-թուրք-ադրբեջանական ծրագիրը: Այդ ժամանակ նույն ուժերը, որոնք այսօր ինտենսիվ մտահոգության ռեժիմում են, քարկոծում էին հնարավոր ռազմական ագրեսիայի մասին բարձրաձայնող, կազանյան պլանի և դրա իրականացման վտանգավոր տարբերակների մասին ահազանգող եզակի լրատվամիջոցներին և փորձագետներին:

Կազանի պլանի իրագործումը տապալեց հայկական բանակը և, անկախ օրվա իշխանության հանդեպ վերաբերմունքից, այդ բանակի թիկունքին կանգնած հանրությունը: Դա ստեղծեց լիովին նոր իրավիճակ ամբողջ ռեգիոնում, և ոչ միայն Արցախի խնդրում: Սակայն Հայաստանի օրվա իշխանությունը այդ իրավիճակը չօգտագործեց առավելագույն արդյունավետությամբ, ինչում, իհարկե, իր դերը խաղացին ոչ միայն իշխանության բնույթն ու խնդիրների առաջնահերթությունը՝ դրանում պետական շահի գերակայության փոխարեն իշխանական, մասնավորապես Սերժ Սարգսյանի դիրքային շահերի առաջնահերթությունը, այլ նաև ներքին քաղաքական դաշտում այլ համարժեք քաղաքական բևեռների բացակայությունը, որոնք էլ իրենց հերթին քաղաքական և խմբային իրենց շահերն էին գերակայում պետական շահի և ռազմավարության նկատմամբ:

Հայաստանը գործնականում բաց թողեց 2016 թվականի հնարավորությունը, ավելի աշխույժ և նախաձեռնող լինելու հնարավորությունը, ապրիլյան քառօրյայից հետո աշխույժ արտաքին քաղաքականության փոխարեն՝ իրադարձությունները կենտրոնացան ներքին կյանքում հարաբերությունների պարզաբանման վրա, որի գագաթնակետն արդեն ՊՊԾ գնդի հուլիսի գրավումն էր և դրան հաջորդած զարգացումները, կառավարության փոփոխությունը: Գործնականում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական բանակի փաստացի հաղթանակը արտաքին քաղաքական կապիտալիզացիայի չենթարկվեց, և հայկական կողմը կորցրեց նախաձեռնողականության հնարավորությունը:

Թավշյա հեղափոխությունը տվել է այդ հնարավորությունը վերստին, և բարեբախտաբար մենք դա ստացել ենք ոչ թե նոր պատերազմով, այլ հենց այդ անարյուն, ոչ բռնի ներքին փոփոխությունների միջոցով: Թուրքիայի հետևողականության մասին Չավուշօղլուի հայտարարությունն այդ համատեքստում ուշադրության է արժանի: Ըստ էության, այստեղ թերևս առանցքային նպատակն Անկարայի համար լինելու է Հայաստանի ստացած ռազմավարական, քաղաքակրթական-քաղաքական առավելությունը չեզոքացնելը, որը, ինչքան էլ տարօրինակ հնչի, դրսևորվում է հենց կարգավորման գործընթացի վերաբերյալ «հուսադրող» հայտարարություններում:

Բանն այն է, որ իրականում այդ ուղղությամբ որևէ լուրջ բեկման կամ ճեղքման հավանականության դեպքում հայտարարությունները կլինեին զուսպ և, այսպես ասած, ավելորդ ուշադրություն չգրավող: Մինչդեռ դրանք կան, ինչը նշանակում է, որ ավելի շուտ՝ կա գործընթացի առկայության մասին իմիտացիա ստեղծելու նպատակ: Իսկ դա նշանակում է, որ կա քաղաքական գործընթացի որոշակի կայուն ֆորմատ ձևավորելու հնարավորություն, ինչի միջոցով հնարավոր կլինի ապահովել ռազմական լարման վտանգների կառավարումը: Դա էլ Հայաստանին հնարավորություն կտա շահել թավշյա հեղափոխության տնտեսական և արտաքին կապիտալիզացիայի հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում