«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 22-ի հյուրը 24news.am-ի տեխնիկական համակարգող, օպերատոր Արթուր Ղահրամանյանն է։
Խոսելով Մարտի մեկի իրադարձությունների մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Արդեն ժամանակն է, որ հասկանանք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ, Յուրի Խաչատուրովը մեղավո՞ր է, թե՞ ոչ… բոլոր նրանք, ովքեր կապ ունեն 0038 գաղտնի հրամանի հետ։ 10 տարի անցել է, բայց մինչ այսօր լսում ենք՝ Մարտի 1-ը բացահայտվելու է։ Հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ը բացահայտված է, բա էլ ո՞ւմ ենք սպասում»։
Արթուր Ղահրամանյանը նշեց. «Հոդվածները կան, ժամանակն է , որ դատավարությունը սկսեք։ Նույն զոհերի ծնողների համար ցավալի է անընդհատ բռնել ու բաց թողնել։ Մարտի 1-ը միշտ առկախված է լինելու, ամեն տարվա գարնան սկիզբը մեզ համար սև է։ Որպես այդ օրը տեսած ու լուսաբանած անձնավորություն՝ այդ օրը միշտ ցավ եմ ապրում»։










































