Tuesday, 30 06 2026
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտիմեկյան նոր «խմոր». ինչքան ջուր կքաշի այն

Հայաստանի հեռուստաալիքներից մեկով ցուցադրված փաստավավերագրական ժանրի ֆիլմը Մարտի 1-ի մասին Հայաստանում առաջացրել է բավականին մեծ հանրային արձագանք, գերազանցապես բացասական: Պատճառն այն է, որ ֆիլմում ներկայացվել է Մարտի 1-ի իրադարձությունների այնպիսի պատկեր, որից տպավորություն է՝ եթե մարդը ծանոթ չէ Մարտի 1-ին և, այսպես ասած, մինչ այժմ հպանցիկ է տեղեկացել տասնամյա վաղեմության այդ ողբերգական իրողությունների մասին կամ լսում է ընդհանրապես առաջին անգամ, թե այդ իրադարձություններում գործող իշխանությունն է եղել տուժողը, ոչ թե հանրությունը, իսկ իշխանությունը կանխել է ընդամենը ընդդիմության ծրագրած զանգվածային անկարգություններն ու դրա հետևանքով պետությանը սպառնացող վտանգը: Այլ կերպ ասած, ցուցադրված ֆիլմը գրեթե միարժեք պարունակել է այն տոնայնությունը, որով Մարտի 1-ը ներկայացրել է իշխող համակարգը նախորդ տասնամյակում:

Այստեղ, իհարկե, ուշագրավ հանգամանքներ են այն, որ ֆիլմը ցուցադրվել է հեռուստաալիքով, որը, ըստ տարբեր խոսակցությունների, պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, իսկ դե յուրե այն նրան մերձավոր գործարարի սեփականությունն է, որը ձեռք է բերվել ամիսներ առաջ: Իսկ ֆիլմի նկարահանող ստեղծագործական խումբը Ռուսաստանից է, սցենարիստն էլ հայազգի հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանն է, որը, օրինակ, Երևանում բացված Լազարևյան հայ-ռուսական ակումբում նստած էր Կոնստանտին Զատուլինի մի կողմում: Զատուլինի մյուս կողմում Ռոբերտ Քոչարյանն էր, որը հայտարարեց ակումբի մտահղացմանը սատարելու մասին: Իսկ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը նույն կերպ չի սատարել նաև Մարտի 1-ի մասին ֆիլմի մտահղացմանը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ հայազգի ռուսաստանցի հեռուստահաղորդավարը, չգիտես ինչու, այդպիսի բովանդակությամբ ու շեշտադրումներով այդպիսի ֆիլմ նկարահանելու ցանկություն է ունեցել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով դարձել է մեղադրյալ: Սակայն խնդիրը տվյալ պարագայում, այս ամենում, այսպես ասած, շղթայական կապերի բացահայտումը չէ: Ի վերջո, կան համադրվող մի շարք իրողություններ, որոնք հանրության համար տեսանելի լինելով, առաջ են բերել հենց հանրային մեծ աղմուկը: Այստեղ տվյալ դեպքում շատ ավելի հետաքրքիր է հասկանալ, թե ինչ քաղաքական ազդեցություն կարող է ունենալ այդ ամենը, եթե նույնիսկ այդ հանգամանքը չի եղել ֆիլմի ստեղծման բուն կամ առաջնային նպատակ կամ շարժառիթ:

Մարտի 1-ը, այդ իմաստով լինելով մարդկային և պետական ողբերգություն, ընդ որում խորքային ու բազմաշերտ, ըստ էության դարձավ նույնքան էլ խորքային ու բազմաշերտ մի քաղաքական գործոն, որն իր տոտալ ազդեցության տակ վերցրեց հետագա տասնամյակի քաղաքական գործընթացները, ներքաղաքական իրողությունները և գուցե նաև դրանցով պայմանավորված արտաքին քաղաքական զարգացումների առնվազն մի որոշ մաս: Եթե դրանց ավելացնենք նաև այն, որ առ այսօր բաց է Մարտի 1-ին հնարավոր արտաքին՝ մասնավորապես ռուսական մասնակցության կամ ներգրավվածության անորոշ, բաց հարցը, ապա հետագա տասնամյակի հարցում այդ գործոնի «քաոտիկ»՝ սակայն կառավարվող «քաոսի» տրամաբանությամբ ներգործության հարցը ստանում է շատ ավելի խորհրդավոր բնույթ, հատկապես արդեն անցնող տասնամյակում ներքին քաղաքական դասավորության, վերադասավորումների և այդ ֆոնին արտաքին քաղաքական և անվտանգային մի քանի առանցքային ցավոտ կետերի համադրման պարագայում: Ի վերջո, անցնող տասնամյակում Հայաստանի ներքին դասավորությունն ու վերադասավորումները կարծես թե հանգել են արտաքին հարցերում մի քանի առանցքային, նույնիսկ ճակատագրական որոշումների անցկացման, որոնցից միայն մեկը կանխվեց Արևմուտքի ջանքով: Խոսքը հայ-թուրքական արձանագրությունների մասին է, որոնք խորքային կապվածությամբ հասունացնում էին «կազանյան յուրօրինակ պլանի» իրագործում: Առաջին փորձը չստացվեց, սակայն մյուս այդպիսի փորձը՝ Եվրաասոցացման գործընթացը տապալելու, Հայաստանը ԵՏՄ անդամ դարձնելու և ապրիլյան քառօրյան հասունացնելու տեսքով, գնաց ավելի երկար և տապալվեց արդեն միայն վերջին փուլում՝ բախվելով Հայաստանի բանակի դիմադրությանը:

Սակայն քաղաքական դաշտի դիմադրությունը այդ գործընթացը փաստորեն դարձյալ հաղթահարեց գրեթե անարգել՝ չունենալով թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դիմադրություն: Այդպիսով ակնառու է, որ Մարտի 1-ի հանցավոր ողբերգությանը հաջորդած տասնամյակը Հայաստանում քաղաքական բացարձակ իմունազրկվածության տասնամյակ էր՝ թե՛ իշխանության, թե՛ այսպես ասած՝ ընդդիմության առումով: Թավշյա հեղափոխությունը նոր տասնամյակի մեկնակետ է, բայց արդեն տրամագծորեն այլ համատեքստում՝ ոչ թե արյունոտ, այլ անսպասելիորեն թավշյա, ոչ բռնի, անարյուն մեկնակետ, ինչը տալիս է քաղաքական իմունիտետի վերականգնման հնարավորություն, որպեսզի Հայաստանի ռազմա-քաղաքական դիմադրունակությունը չմնա լոկ բանակի վրա: Այդ համատեքստում շատ կարևոր է Մարտի 1-ի ողբերգության տեղավորումը բացառապես իրավական գործընթացի շրջանակում: Սա, իհարկե, զգալիորեն կախված է իրավապահ համակարգի պրոֆեսիոնալիզմից, քանի որ դրա քաղաքական կամքն առկա է: Միևնույն ժամանակ, ակնառու է փորձը՝ թույլ չտալ, որ խնդիրը մնա զուտ իրավական շրջանակում, դուրս բերելով այն հանրային աշխույժ քննարկումների ռեժիմ և այդպիսով վերակտիվացնելով ողբերգության մանիպուլյատիվ «ներուժը»: Դա առերևույթ կրում է պաշտպանական մարտավարության բնույթ, միևնույն ժամանակ, սակայն, խորքային առումով արգելակում է քաղաքական դիմադրունակ համակարգի ձևավորման լայն գործընթացը: Այստեղ է, սակայն, որ պատասխանատվության առանցքային կետը իրավապահների դաշտում է՝ քննչական կառույցների մասնագիտական կարողության մակարդակի տիրույթում: Այդտեղ առկա խնդիրներն են ի զորու ստեղծել բաց տարածություններ, որոնք էլ սովորաբար ազատորեն լցվում են մանիպուլյացիաներով: Նախորդ տասնամյակում ակնառու էր, որ այդ բացերը ստեղծվում էին գիտակցված քաղաքական կառավարմամբ, գործնականում բոլոր հիմնական դերակատարների խորքային, գուցե չբարձրաձայնված, բայց փոխհամաձայնությամբ: Ի՞նչ է կատարվում այժմ: Մի բան թերևս միարժեք է, որ այդ գործում բացեր ստեղծելու հարցում չի կարող շահագրգռված լինել Հայաստանի քաղաքական արդիականացմամբ և ինքնիշխանության շահագրգռված որևէ ուժ: Ըստ այդմ, իրավապահներից պահանջվում է մասնագիտական բարձր արդյունավետությամբ կանխարգելել մանիպուլյատիվ ներգործության որևէ փորձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում