Tuesday, 30 06 2026
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրար բախվեցին երկու ճշմարտություններ. մտածելու լուրջ բան կա

Մարզպետների պարգևավճարների, ավելի շուտ՝ ինքնապարգևատրումների թեման բավականին աղմկոտ ստացվեց, և հանրային հարթակներում քննարկումները շարունակվում են ամենատարբեր երանգներով: Այստեղ իրավիճակն իսկապես հակասական է: Չկա գողություն՝ չկա կոռուպցիա: Մարդիկ պարգևատրել են իրենք իրենց ըստ օրենքի, թեև տարածքային կառավարման նախարարը հայտարարել էր, որ միայն Արարատի մարզպետն է խախտել օրենքը՝ ինքն իրեն պարգևատրելով 104,5 տոկոսով, մինչդեռ առավելագույնը կարող էր պարգևատրել 100 տոկոսով:

Իհարկե, սա մի քիչ զավեշտալի է հնչում, սակայն, ի վերջո, պետք է նաև արձանագրել, որ մարդիկ աշխատում են առանց կոռուպցիոն կապերի և ի վերջո իրենք իրենց իրավունք են վերապահել պարգևատրում, և ոչ միայն իրենց, այլև աշխատակիցներին: Ընդ որում՝ եղել են նաև բացատրություններ, որ պարգևատրումներն արվել են խնայված միջոցների հաշվին: Իհարկե, մյուս կողմից միանգամայն տեղին են հանրային հարցադրումները՝ այդ ի՞նչ և ինչպե՞ս են աշխատել, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ են արձանագրել, որ շռայլ են եղել պարգևատրումների հարցում:

Իր հերթին, սակայն, պետք է արձանագրել, որ պետական համակարգում աշխատավարձերը ցածր են բավականին, և տարին մեկ անգամ պարգևատրումով մեկ, այսպես ասած, ավելի աշխատավարձ ստանալը ուղղակի չի կարող համեմատելի լինել այն ամենի հետ, ինչ նախկինում կատարվում էր պետական միջոցների հետ:

Ի վերջո, այս իրարամերժ ընդդիմախոսություն-արդարացում փաստարկային պայքարում վերջ թերևս չկա, ըստ այդմ՝ պետք է խորամուխ լինել խնդրի խորքային իրողությունների մեջ: Իսկ այստեղ հետևյալն է: Իշխանությունը պետք է գիտակցի մի պարզ բան, որ հանրությունը միայն օրինականությամբ չէ, որ ակնկալում է տեսել տարբերություն նախկինի հետ: Հանրությունն ակնկալում է տեսնել տարբերություն նաև մշակույթի, արժեհամակարգի, վարքաբանության, մտածողության առումով: Եթե մի բանն օրինախախտում չէ, դա դեռ չի նշանակում, որ լինելու է հանրայնորեն լեգիտիմ: Մյուս կողմից՝ իշխանության խնդիրը միայն օրենքի տառը պահելը չէ, այլ նաև հանրային համակեցության բարձր արժեքային նշաձողեր, մտածողության ստանդարտներ սահմանելն ու այդպիսով իշխանություն երևույթի ստանդարտներ գծելը, որից ներքև այլևս չի իջնի ոչ ոք՝ անկախ օրենքի թույլ տալ-չտալուց: Ի վերջո այստեղ է նոր իշխանության պատմական առաքելության անկյունաքարերից մեկը:

Իր հերթին, սակայն, քննարկելու կամ խորհելու առիթ ունի նաև հանրությունը, և ոչ թե այն շեշտադրումով՝ թե այս ում ենք ընտրել, կամ ինչով են տարբերվում նախկինից, այլ այս դեպքում էլ իշխանություն երևույթի խորքային գնահատման համար: Ի վերջո, հանրությունը պետք է իր համար պատասխանի լուրջ հարցադրումների՝ կապված պետական կառավարման ապարատի էֆեկտիվության բարձրացման հետ, և այստեղ պետք է նայել ճշմարտության աչքերին ու արձանագրել, որ ձրի պանիրը կամ այս դեպքում ասած՝ ձրի էֆեկտիվությունը թակարդում է կամ թակարդ է: Իհարկե, ամենևին այնպես չէ, որ մարզպետները, մարզպետարանների, պետկառավարման համակարգի աշխատակիցները ամբողջությամբ անվճար են աշխատում, սակայն հասկանալի է նաև, որ նրանց օրինական վարձատրությունը բավականին քիչ է էֆեկտիվության այն պահանջների համեմատ, որ ունի հանրությունը: Իսկ դա նշանակում է, որ հասարակությունը պետք է գա լրջագույն որոշումների, որ պահանջվում է պետական ապարատի էֆեկտիվությունը բարձրացնելու համար:

Այստեղ պետք է պահանջել վարքագծի, մտածողության բարձր ստանդարտներ՝ օրինականությանը զուգահեռ, բարձր էֆեկտիվություն, բայց միևնույն ժամանակ, նաև ապահովել այդ ամենի վարձատրության որոշակի մակարդակ, որը նաև թույլ կտա հանրությանը հստակորեն դնել այլևայլ վճարումների կամ հատկացումների բացառման կամ առավելագույն խիստ չափանիշների ու կարգի սահմանման հարց: Այլ կերպ չի լինելու՝ դուր գա մեզ, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում