«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 21-ի հյուրը armlur.am կայքի լրագրող Նաիրա Հովհաննիսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ մարզպետների պարգևավճարներին և ընդգծեց. «Հետհեղափոխական Հայաստանում հանրությունը նման բան չէր սպասում։ Այլ ձև էինք պատկերացնում իրավիճակը. սա հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար է վատ, իր հեղինակության վրա է ազդում»։
Ըստ նրա՝ մեղադրանքները կլինեն վարչապետի հասցեին. «Քանի որ իր ընտրած կադրերն են նման բան անում։ Իսկ ընդհանուր առմամբ՝ մենք նախկինում էլ ենք նման բան տեսել, բայց դա հարիր չէր հետհեղափոխական Հայաստանին»։
Նաիրա Հովհաննիսյանի խոսքով՝ մենք չէինք զարմանա, եթե նման բան տեսնեինք նախկին իշխանությունների օրոք։
Լրագրողը կարծում է, որ նոր խորհրդարանը նախկինից շատ է տարբերվում. «Այն, որ բոլորը ձգտում են լինել նիստերի դահլիճում՝ դա արդեն իսկ լավ է»։







































