79 տարեկանում մահացել է ԿՀՎ նախկին գործակալ Թոնի Մենդեսը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ Մենդեսը մահացել է Մերիլենդ նահանգում, ծերանոցում: Նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ:
Մենդեսը ԿՀՎ-ի աշխատակից է դարձել 1965-ից, նա այնտեղ է աշխատել 25 տարի: Ծառայության տարիներին նա մասնակցել է 1980-ին Իրանում ամերիկացի դիվանագետների փրկության գործողությանը:









































