ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է իր նմանությունը ամերիկյան նախագահներից Աբրահամ Լինքոլնի հետ: Այս մասին նա գրել է Twitter-ում։
Ըստ նրա՝ այդ համեմատության գաղափարը քաղաքական գործիչ Նյուտ Գինգրիչինն է։ Նա իբր հայտարարել է, որ Լինքոլնի ժամանակներից ի վեր ԶԼՄ-ները ոչ մեկին այնքան վատ և անարդար չեն վերաբերվել, ինչպես հիմա:

«Մյուս կողմից, չի եղել մի նախագահ, որին հաջողվել է այսպիսի արդյունքներ ունենալ կառավարության առաջին երկու տարիների ընթացքում»,- գրել է Թրամփը:
Մոտ ժամանակներում Թրամփը մտադիր է հայտարարությամբ դիմել ժողովրդին։










































