ԱՄՆ-ն չի կատարել խոստումը՝ սիրիական Մանբիջի ճանապարհային քարտեզի իրագործման շրջանակում, որը նախատեսում է այդ տարածաշրջանից քրդական խմբավորումների դուրսբերումը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Անկարայում, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի հետ հանդիպման ժամանակ:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Սիրիայում վերջին իրադարձությունները և Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության հարցերը: Դրա հետ կապված՝ նախարար Աքարը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի կատարել Մանբիջի վերաբերյալ խոստումը: Նա նաև մատնացույց է արել, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության» և Քուրդիստանի բանվորական կուսակցության ուժերը մեկ կառույց են»,-ասվում է հաղորդագրությունում:
Նախարարը նաև հիշեցրել է, որ Թուրքիան թույլ չի տա իր հարավային սահմանին ահաբեկչական կառույց ստեղծել: Նրա խոսքով՝ եթե երկրները միասին աշխատեն, այդ բոլոր հարցերը կլուծվեն:







































