Ամերիկացի կատակերգու դերասանուհի, հաղորդավարուհի և ԼԳԲՏ ակտիվիստ Ռոզի О’Դոնելի կանխատեսմամբ՝ 2020-ին նախագահ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականութամբ, ճաղերի հետևում կլինի, հաղորդում է TMZ-ը:
Լրագրողներն О’Դոնելին հարցրել են՝ արդյոք նա հավատու՞մ է, որ Թրամփը կվերընտրվի պաշտոնավարման երկրորդ ժամկետում: Նա հայտարարել է, որ դա տեղի չի ունենա ոչ մի դեպքում:
Նրա խոսքով՝ 2020-ին, մինչև հերթական նախագահական ընտրությունները երկրի բնակիչները կըմբոստանան Թրամփի «բռնության» դեմ և գործող նախագահը ճաղերի հետևում կհայտնվի:









































