Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Լավրովը պատերազմի՞ն է աջակցելու. հայտարարություն Մոսկվայից

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2019 թվականին առաջընթաց են ակնկալում արցախյան կարգավորման գործընթացում: Հատկապես ի՞նչ տեսքով է պատկերացնում Լավրովն այդ առաջընթացը, նա չի մանրամասներ: Փոխարենն ասել է, որ հանգուցալուծում գտնելու Բաքվի պատրաստակամությանը պետք է աջակցել և հույս ունի, որ Երևանն էլ կլինի փոխադարձ: Եթե Լավրովը առաջընթացը դիտարկում է այն տրամաբանության շրջանակում, որում իր հայտնի պլանն էր, այսինքն՝ հայկական կողմից տարածքային զիջումներ, իսկ Ադրբեջանից գործնականում ոչինչ, ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին սպասում է հիասթափություն: Եթե ակնկալիքն այն է, որ բարձր լեգիտիմությամբ իշխանությունը կգնա այդ քայլին, ինչին համաձայնություն տվել էր Սերժ Սարգսյանը, սակայն գուցե հետո հղում արել իր ոչ լեգիտիմությանը, ապա այստեղ ևս Լավրովին սպասում է թերևս հիասթափություն:

Ի վերջո, պետք է որ անցած տարիների ընթացքում հասկանալի լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, որ Հայաստանում արցախյան խնդրում այս կամ այն տարբերակը ամենևին կախված չէ իշխանության լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելուց: Հայ ժողովուրդը պատրաստ չէ տարածքներ զիջելուն, իր պաշտոնավարման ավարտին Երևանում հայտարարեց ԱՄՆ հեռացող դեսպան Միլսը՝ ասելով, որ 25 տարի այդ առումով եղել է թյուր տպավորություն: Եվ ավելին, Միլսը հայտարարեց նաև, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը ըստ էության հասկանալի է դարձնում հայ ժողովրդի դիրքորոշումը: Միլսի դիրքորոշումն էլ հասկանալի է դարձնում, որ համանախագահներից Միացյալ Նահանգներն առնվազն հասկացել է, որ արցախյան խնդրում առաջընթացի պատկերացումները, մեղմ ասած, չեն կարող ձևակերպված լինել լավրովյան, կազանյան, կամ մադրիդյան պլաններով ու սկզբունքներով: Դրանք կարող են ձևակերպված լինել «ապրիլյան թեզիսներով» կամ, այլ կերպ ասած, Ադրբեջանի ռազմատենչությունը արգելակելով ու չեզոքացնելով, հստակ և միարժեք բացատրելով, որ անկախ քաղաքական կարգավորման հեռանկարից, դրան ռազմական որևէ այլընտրանք գոյություն ունենալ չի կարող:

Տարբե՞ր է Լավրովի կամ ՌԴ դիրքորոշումը, այսինքն՝ առաջընթաց Լավրովը ակնկալում է ա՞յդ, թե՞ իր հին պլանների ծիրում: Սա է, թերևս, առանցքային հարցը, որովհետև, եթե Բաքուն «հանգուցալուծում» փնտրելու իր պատրաստակամության տակ իրապես պատրաստ է ստորագրել ռազմական որևէ գործողություն բացառելու միջազգային պարտավորություն, ապա դա, իհարկե, արժանի է աջակցության, և Երևանն իհարկե պետք է լինի փոխադարձ: Բայց եթե խոսքն այլ բանի մասին է, մինչ այժմ եղած կարգավորման տրամաբանության, ապա այստեղ, իհարկե, Բաքվի գործողությունները չեն հետապնդել ու չեն հետապնդելու այլ բան, քան սպառել քաղաքական ճանապարհը ռազմական շանտաժի դիմելու համար: Ըստ այդմ՝ աջակցել Բաքվին, նշանակում է աջակցել պատերազմին: Լավրովը պատրաստվում է պատերազմի՞ աջակցել: Այդ առումով, դեռևս նախորդ տարի Հայաստանի վարչապետ Փաշինյանն իր հարյուր օրվա պաշտոնավարման առիթով ասուլիսում բավականին հստակ արձանագրեց Ռուսաստանի դերակատարման հարցը՝ եթե Ռուսաստանը չցանկանա, չի լինի պատերազմ: Պատասխանատվության խնդիրը սահմանված է, ըստ այդմ՝ Ռուսաստանի համար պետք է միարժեք լինի, որ Ադրբեջանի որևէ ագրեսիա, որևէ մասշտաբի, Հայաստանի հասարակությունում՝ նաև ապրիլյան փորձից ելնելով, գնահատվելու է իբրև ռուսական ագրեսիա, ռուսական թողտվությամբ եղած ագրեսիա:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում